Jump to content

Բալթյան երկրների բռնակցումը Խորհրդային Ռուսաստանի կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ–ի և Գերմանիայի միջև միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագրի («Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտ) կնքումը

Բալթյան երկրների օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից, բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվիայի միացման (բռնակցման) գործընթաց ԽՍՀՄ-ին, որը տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև 1939 թվականի օգոստոսին կնքված «Խորհրդային Միության և Գերմանիայի կողմից միմյանց վրա չհարձակվելու» և «Սովետական Միության ու Գերմանիայի միջև բարեկամության ու սահմանների որոշման» պայմանագրով («Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտ), ինչպես նաև ԽՍՀՄ և Գերմանիայի միջև լրացուցիչ կնքված գաղտնի պայմանագրով[1]։ Էստոնիան և Լատվիան ԽՍՀՄ-ի նման քայլը համարում են երկրի գրավում (օկուպացիա)։ Նմանատիպ բովանդակության փաստաթուղթ է ընդունել նաև Եվրոպական Միությունը[2]։ 1983 թվականին Եվրոպական խորհրդարանը նույնպես դատապարտել է բալթյան երկրների միացումը ԽՍՀՄ-ին և 2007 թվականից միջպետական հարաբերություններում այդ քայլը նկարագրելու համար օգտագործում է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «օկուպացիան» և «անօրինական միացում»[3][4][5]։ Այս հարցում ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բալթյան երկրների միացումը Սովետական Միությանը չի հակասում 1940 թվականին գոյություն ունեցող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև նշվում է, որ այս երկրների միացումը ԽՍՀՄ–ին ճանաչվել է միջազգայնորեն։ Այս պնդումը հիմնված է 1941 թվականի հունիսին Պոսդամի և Յալտայի միջազգային կոնֆերանսների մասնակիցների կողմից ԽՍՀՄ-ի տարածքային ամբողջականության դե ֆակտո ճանաչման վրա[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մոլոտով–Ռիբենտրոպի պայմանագրին կցված լրացուցիչ գաղտնի համաձայնագիր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. *«Resolution regarding the Baltic States adopted by the Consultative Assembly of the Council of Europe» Արխիվացված 2014-06-19 Wayback Machine 1960 թ․ սեպտեմբերի 29։
  3. (անգլ.) European Parliament (1983 թ․ հունվարի 13). «Resolution on the situation in Estonia, Latvia, Lithuania». Official Journal of the European Communities. C 42/78.
  4. (անգլ.) European Parliament resolution on the sixtieth anniversary of the end of the Second World War in Europe on 8 May 1945
  5. (անգլ.) European Parliament resolution of 24 May 2007 on Estonia
  6. «МИД России: Запад признавал Прибалтику частью СССР». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.