Մասնակից:Մարիա Ստեփանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հայ թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։
Արամե
Ուրարտուի թագավոր[1]
Վանի թագավորությունը Արամեի կառավարման ժամանակ
Իշխանությունմ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2])
Ծնվել է՝անհայտ է
ԾննդավայրՎանի թագավորություն
Մահացել է՝անհայտ է
Ազգությունհայ
ՀաջորդողԼուտիպրի

Արամե (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 843/840), Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2]) թվականներին։

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825[2]) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում[3]։

Սալմանասար Գ-ի արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալմանասար Գ-ի քարակոթողը, որի արձանագրության մեջ նշված է Վանի թագավորության առաջին մայրաքաղաք Արզաշկունը

Ասորեստանը հենց սկզբից փորձում է վճռական հարված հասցնել նորաստեղծ Վանի թագավորությանը[2]։ Սալմանասար Գ-ն մի քանի անգամ արշավանքներ է կազմակերպում Վանի թագավորության դեմ[1]։ Իր թագավորության առաջին տարում Սալմանասար Գ-ն (մ.թ.ա. 859-825) մեծ ուժերով հարավից մի արշավանք է կատարում Վանի թագավորության վրա և գրավում, կողոպտում ու ավերում է սահմանամերձ Սուգունիա բերդաքաղաքը, 14 այլ բնակավայրեր և հասնում «Նաիրի ծովը» (Վանա լիճը)[4]։

Երկու տարի հետո՝ մ.թ.ա. 857 թվականին, Սալմանասար Գ-ն հյուսիս-արևմուտքից հարձակվելով Վանի թագավորության վրա, մոտենում և պաշարում է թագավորանիստ քաղաք Արզասկուն, Արամեն դուրս է գալիս Սալմանասար Գ-ի դեմ և Արզասկու քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ ճակատամարտում Արամեի բանակը պարտություն է կրում։ Դրանից հետո ասորեսանցիները գրավում ու ավերում են Արզասկու քաղաքը և Արամալի երկրամասի բազմաթիվ բնակավայրեր[5]։

Մ.թ.ա. 848 թվականին Սալմանասար Գ-ն մի երրորդ արշավանք է կատարում Վանի թագավորության վրա, որի մասին նա իր արձանագրության մեջ նշում է շատ համառոտ կերպով. «Ուրարտացի Արամի քաղաքները մինչև Եփրատ գետի (Արածանիի) ակունքը ավերեցի, քանդեցի, հրով այրեցի»[5]։

Սալմանասար Գ-ն Վանի թագավորության վրա կատարած արշավանքներին շատ կարևոր նշանակություն տալով Սուգունիա, Արզասկու քաղաքներին գրավման տեսարանները քանդակել է տվել Բալավաթի իր պալատի բրոնզե դռների վրա, որոնք այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում։ Բարձրաքանդակներից երևում է, իր Սուգունիան և Արզասկուն կառուցված են եղել բլուրների վրա, ունեցել են պարիսպներ և աշտարակներ[5]։

Մ.թ.ա. 845 թվականին Ասորեստանի թագավորը կրկին ետ է վերադառնում և Տիգրիսի ակունքում քանդակել է տալիս իր պատկերը, որտեղ թողել է նաև մի հսկա արձանագրություն։ Այդ արձանագրության մեջ նա Ուրարտուի թագավոր է անվանում Արամեին[1]։

Արամեի գործունեությունը հող նախապատրաստեց հետագայում նրա հաջորդների արտաքին քաղաքականության համար։ Արամեն հիմնականում իր պետության սահմանները տարածեց հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևմտյան ուղղություններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. В. Никольский, Клинообразные надписи Ванских царей, открытые в предлах России, «Древности восточные», 1893, том 1, в. 3, ст. 399.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Նիկողայոս Ադոնց «Հայաստանի պատմություն», Երևան, 1972
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 151-152.
  4. «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37
  5. 5,0 5,1 5,2 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 37

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հիմնադրվել է
Վանի թագավորության արքա
Արամե

մոտ մ.թ.ա. 860-840
Հաջորդող
Լուտիպրի մ.թ.ա. 840-834
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 686

Կատեգորիա:Վանի թագավորության արքաներ Կատեգորիա:Փոքր Ասիա