Ապարան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ապարան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ապարան
Կոորդինատներ: 39°36′8″ հս․ լ. 46°34′17″ ավ. ե. / 39.60222° հս․. լ. 46.57139° ավ. ե. / 39.60222; 46.57139
Երկիր Արցախ Արցախ
Ժամային գոտի UTC+04:00
##Ապարան (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ապարան (նախկինում՝ Ֆաթալիպեյա[1]), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 12 կմ հարավ՝ Հագարի գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին, Բերձոր քաղաքից 4-5 կմ հարավ։ 2003 թվականի տվյալներով բնակչությունը 46 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Նախկինում գյուղը կոչվում էր Ֆաթալիպեյա և մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 19-ին, բնակեցվել՝ 1996 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Ապարան է վերանվանվել 1998 թվականի հունիսի 26-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 510 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png