Աղանուս (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղանուս (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Աղանուս գյուղ, Ապարան գյուղ, Մեղվաձոր գյուղ, |
Վարչկենտրոն | Աղանուս գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 80 |
Տարածք | 3176,7 հա |
Ժամային գոտի | +4 |
Աղանուս, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 3176,7 հա է, որից 2873,2 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետի վտակը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 13 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 54 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Աղանուս համայնքն իր մեջ ներառում է Աղանուս, Ապարան, Մեղվաձոր գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի մշտական գործող բնական աղբյուրներ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Կովսական-Ստեփանակերտ-Կովսական և Կովսական-Բերձոր-Կովսական երթուղիներին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղանուս համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 80 մարդ, որոնք կազմել են 17 տուն։ Նույն թվականի դրությամբ Աղանուս գյուղում բնակվել է 40 մարդ, որոնք կազմել են 9 տուն։ Ապարան գյուղում բնակվել է 28 մարդ, որոնք կազմել են 5 տնտեսություն։ Մեղվաձոր գյուղում բնակվել է 12 մարդ, որոնք կազմել են 3 տուն[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղանուս համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 19 աշակերտ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 140,0 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։