Գեղաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2160 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն165[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղաքար (Հայաստան)##
Գեղաքար (Հայաստան)
Գեղաքար (Գեղարքունիքի մարզ)##
Գեղաքար (Գեղարքունիքի մարզ)

Գեղաքար (Սուբաթան), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, մարզկենտրոն Գավառից 81 կմ հարավ-արևելք։ Գեղաքար է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 1-ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։

Բնակչություն

Գեղաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 180 306 210 265 334 468 286 129 147

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի մոտ կան կարմիր տուֆի հանքեր։

Պատմամշակութային կառույց

Գեղաքարի արևելյան մասում գտնվում է քանդակազարդ խաչքարերով ու արձանագիր տապանաքարերով հայկական գերեզմանոց (15-17-րդ դդ.)։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.