«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 56. Տող 56.


===== Հետաքրքիր փաստեր =====
===== Հետաքրքիր փաստեր =====

Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ Հյուսիսային Ամերիկայում կա ավելի շատ լիճ քան կա ամբողջ աշխարհում։
* Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ Հյուսիսային Ամերիկայում կա ավելի շատ լիճ քան կա ամբողջ աշխարհում։
* Նախապատմական ժամանակաշրջանում Հյուսիսային ամերիկայում բնակվում էին առյուծի չափսեր ունեցող հսկայական շներ՝ էպիցոնները (հին հունարենից «գերշուն»):


== Ջրագրություն ==
== Ջրագրություն ==
Տող 71. Տող 73.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
<references group="https://mediamag.am/hetaqrqir-paster/" />{{ՎՊԵ|North America|Հյուսիսային Ամերիկա}}

{{ՎՊԵ|North America|Հյուսիսային Ամերիկա}}
{{Աշխարհի մայրցամաքներ}}
{{Աշխարհի մայրցամաքներ}}
{{Հյուսիսային Ամերիկայի երկրներ}}
{{Հյուսիսային Ամերիկայի երկրներ}}

06:27, 10 Հունիսի 2018-ի տարբերակ

Հյուսիսային Ամերիկա
Տարածք24,250,000[1][2] կմ2
Բնակչություն565․265․000 (2013)
Բնակչ. խտություն22,9 մարդ/կմ²
Երկրներ23 պետություն
Լեզուներանգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։


Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրելանդիան,որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը , աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին:

Աշխարհագրական դիրք

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Ափագիծ

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Դրա պատճառը վաղ անցյալում սառցապատման երևույթն է։ Հյուսիսում գտնվում են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 միլիոն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիայի ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևիսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յուկատանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում, դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, որ հասել է 18 մետրի։

Պանամայի նավարկելի ջրանցքը

Մակերևույթ

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։

Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։

Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը՝ Մահվան հովիտը (- 85 մ.)։

Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։

Օգտակար հանածոներ

Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։
Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Հետաքրքիր փաստեր
  • Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ Հյուսիսային Ամերիկայում կա ավելի շատ լիճ քան կա ամբողջ աշխարհում։
  • Նախապատմական ժամանակաշրջանում Հյուսիսային ամերիկայում բնակվում էին առյուծի չափսեր ունեցող հսկայական շներ՝ էպիցոնները (հին հունարենից «գերշուն»):

Ջրագրություն

Կլիմա

Տես նաև

Ծանոթագրություններ