Բութիա թերակղզի
Արտաքին տեսք
| Տեղագրություն | Հյուսիսային Ամերիկա | |
| Ողողող ջրեր | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
| Ընդհանուր մակերեսը | 32 300 կմ² | |
| Երկիր | ||
Բութիա (անգլ.՝ Boothia Peninsula, նախկինում կոչվել է Բութիա Ֆելիքս, ինչպես նաև՝ Բուսիա Ֆելիքս), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի ծայր հյուսիսում՝ Կանադայում։ Բութիայում է գտնվում մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Մերչիսոն հրվանդանը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնագործել է անգլիացի բևեռախույզ Ջոն Ռոսը 1829 թվականին և իր արշավախմբին դրամով օժանդակած անգլիացի վաճառական Ֆելիքս Բութի անունով կոչել Բութիա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| ||||||||||

