Սախարովի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախարովի անվան մրցանակ
Սախարովի անվան մրցանակի պոստեր
Տեսակմարդու իրավունքների մրցանակ
Երկիր Եվրոպական Միություն և  Ֆրանսիա
Հիմնադրվել է1988
ՊարգևադրողԵվրախորհրդարան
Անվանված էԱնդրեյ Սախարով
Կայքeuroparl.europa.eu/sakharovprize/en/home/the-prize.html(անգլ.) և europarl.europa.eu/sakharovprize/it/home/the-prize.html(իտալ.)

Սախարովի անվան մրցանակ, պաշտոնապես հայտնի է որպես Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ (անգլ.՝ Sakharov Prize for Freedom of Thought), ամենամյա մրցանակ, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց՝ ի պատիվ անհատների և մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանը[1]։ Հավակնորդների կրճատ ցուցակը կազմվում է հոկտեմբերին Արտաքին գործերի կոմիտեի և Զարգացման կոմիտեի կողմից, իսկ մրցանակը հանձնվում է դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ[2]։ Մրցանակը ներառում է 50 000 եվրո դրամական պարգև, որը շնորհում է Եվրախորհրդարանի նախագահն անձամբ[2]։

Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թվականին։ Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան)։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։

1990 թվականին մրցանակը շնորհվել է քաղաքական հայացքների համար տնային կալանքի տակ գտնվող Աուն Սան Սու Չժիին, սակայն նա չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ որպես Մյանմայի քաղաքական բանտարկյալ իշխանությունները արգելել են երկրից բացակայել։ Աուն Սան Սու Չժին մրցանակը ստացել է 2013 թվականին։

Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարովի անվան մտքի ազատության ամենամյա մրցանակին արժանանում են հետևյալ ոլորտներում ձեռքբերումների համար.

Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը շնորհվում է նաև կազմակերպություններին։ Առաջինը հանձնվել է 1992 թվականին Արգենտինայի Պլազա դե Մայոյի մայրեր կազմակերպությանը։

Հետապնդվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարովի մրցանակի հանձնումը դափնեկիր Աուն Սան Սու Չժիին, Ստրասբուրգ, 2013 թվականի հոկտեմբերի 22

Սախարովի մրցանակի դափնեկիրներից ոմանք նախկինի պես բախվում են կոշտ քաղաքական ճնշումների։ Ռեպրեսիվ ռեժիմի տակ ապրող դափնեկիրներից են՝ Լրագրողների բելառուսական ասոցիացիան (2004), Դամաս դե Բլանկո (Կուբա, 2005), Գիլերմո Ֆարինյասը (Կուբա, 2010), Ալեքսանդր Միլինկևիչը (Բելառուս, 2006), Հու Ցզյան (Չինաստան, 2008Ռազան Զեյթունան (Սիրիա, 2011) առևանգվել է 2013 թվականին և դեռևս կորած է համարվում։ Նասրին Սոթոուդեն (Իրան, 2012) ազատ է արձակվել բանտից 2013 թվականի սեպտեմբերին և նրան իր գործընկերներից 2012 թվականի համադափնեկիր ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին մինչև օրս արգելված է լքել Իրանի տարածքը։

Նոբելյան մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրներից երեքը՝ Նելսոն Մանդելան (1993), Աուն Սան Սու Չժին (1991) և Մալալա Յուսուֆզայը (2014), հետագայում արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Դափնեկիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պատկեր Դափնեկիր Ազգություն Նշումներ
1988 Նելսոն Մանդելա Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Հակա-ռասայական խտրականության ակտիվիստ, իսկ ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկայի նախագահ[3]
- Անատոլի Մարչենկո
(հետմահու)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային այլախոհ, հեղինակ և մարդու իրավունքների ակտիվիստ[3]
1989 Ալեքսանդր Դուբչեկ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Սլովակիայի քաղաքական գործիչ, փորձել է բարեփոխել կոմունիստական ռեժիմը Պրահայի գարնան ժամանակ[3]։
1990 Աուն Սան Սու Չժի Մյանմա Մյանմա Ընդդիմադիր քաղաքական գործիչ և Հանուն ժողովրդավարության Ազգային լիգայի նախկին գլխավոր քարտուղար[4]։ 2020 թվականին Եվրախորհրդարանի նախագահների կոնֆերանսը պաշտոնապես հեռացրել է Սու Չժիին Սախարովի մրցանակակիրների համայնքից՝ Ռոհինջա ժողովրդի դեմ կատարած վայրագությունների մեջ նրա դերակատարության պատճառով, բայց ետ չի վերցրել մրցանակը[5]։
1991 Ադեմ Դեմաչի Կոսովո Կոսովո Կոսովոյի ալբանացի քաղաքական գործիչ և երկարաժամկետ քաղբանտարկյալ[3]
1992 Պլազա դե Մայոյի մայրեր Արգենտինա Արգենտինա Արգենտինայի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները անհետ կորել են Կեղտոտ պատերազմի ընթացքում[4]
1993 Օսլոբոջենե Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Հանրաճանաչ թերթ, որը պաշտպանել է Բոսնիան և Հերցեգովինան որպես բազմազգ պետություն[4]
1994 Նասրին Թասլիմա Բանգլադեշ Բանգլադեշ Նախկին բժիշկ, ֆեմինիստ հեղինակ[4]
1995 Լեյլա Զանա Թուրքիա Թուրքիա Քրդական ծագումով քաղաքական գործիչ Թուրքիայի հարավ-արևելքից, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

որպես Քրդական բանվորական կուսակցության անդամ` իր մայրենի քրդերենով Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու համար[3]

1996 Jingsheng in 2010 Վեյ Ժինգշեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական ժողովրդավարական շարժման ակտիվիստ[4]
1997 Ghezali in 2013 Սալիմա Գեզալի Ալժիր Ալժիր Լրագրող և գրող, կանանց իրավունքների ակտիվիստ, Ալժիրում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան[4]
1998 Rugova in 2004 Իբրահիմ Ռուգովա Կոսովո Կոսովո Ալբանական քաղաքական գործիչ,Կոսովոյի առաջին նախագահ[3]
1999 Gusmão in 2011 Խանանա Գուժմաու Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր Նախկին ռազմատենչ, հետագայում Արևելյան Թիմորի առաջին նախագահ[6]։
2000 - ¡Basta Ya! Իսպանիա Իսպանիա Ահաբեկչության նկատմամբ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող անհատներին միավորող կազմակերպություն[7]։
2001 Peled-Elhanan in 2001 Նուրիտ Պելեդ-Էլհաման Իսրայել Իսրայել Խաղաաղության ակտիվիստ[3]
- Իզաթ Գազավի Պաղեստին Պաղեստին Գրող, պրոֆեսոր[3]
Zacarias Kamwenho in 2013 Զաքարիաս Կամվենո Անգոլա Անգոլա Արքեպիսկոպոս և խաղաղության ակտիվիստ[3]
2002 - Օսվալդո Պայա Կուբա Կուբա Քաղաքական ակտիվիստ և այլախոհ[8]
2003 Annan in 2012 Քոֆի Անան Գանա Գանա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղար[3]
The UN-flag since its inception in 1946 ՄԱԿ ՄԱԿ ՄԱԿ
2004 - Լրագրողների բելառուսական ասոցացիա Բելառուս Բելառուս Ոչ-կառավարական կազմակերպություն, որի նպատակն է ապահովել խոսքի ազատությունը և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները ու խթանել լրագրության մասնագիտական չափանիշները[9]։
2005 Members of Ladies in White demonstrating in Havana, Cuba, in 2012 Սպիտակազգեստ կանայք Կուբա Կուբա Ձերբակալված այլախոհների հարազատների ընդդիմադիր շարժում[10]
The Reporters Without Borders logo since 2012 Լրագրողներ առանց սահմանների Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ Ֆրանսիայի վրա հիմնված մամուլի ազատությունը քարոզող ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն[10]
Ibrahim in 2018 Հաուվա Իբրահիմ Նիգերիա Նիգերիա Մարդու իրավունքների փաստաբան[10]
2006 Milinkevich in 2009 Ալեքսանդր Միլինկևիչ Բելառուս Բելառուս Քաղաքական գործիչ, Բելառուսի Միացյալ Ժողովրդավարական ուժերի կողմից ընտրված միասնական թեկնածու 2006 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար[11]
2007 Osman in 2013 Սալի Մահմուդ Օսման Սուդան Սուդան Մարդու իրավունքների փաստաբան[4]
2008 Hu Jia Հու Ջիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ակտիվիստ և այլախոհ[12]
2009 Մեմորիալ Ռուսաստան Ռուսաստան Պատմական, կրթական, իրավապաշտպան, բարեգործական միջազգային կազմակերպություն[13]
2010 Fariñas in 2014 Գիլերմո Ֆարինյաս Կուբա Կուբա Բժիշկ, լրագրող և քաղաքական այլախոհ[14]
2011 Mahfouz in 2011 Ասմաա Մահֆուզ Եգիպտոս Եգիպտոս Արաբ ժողովրդի հինգ ներկայացուցիչներ՝ ի նշան հավանության և աջակցության մարդու իրավունքների պաշտպանության և ազատության ձգտման[15]։
al-Senussi in 2011 Ահմեդ ալ-Սենուսի Լիբիա Լիբիա
Zaitouneh from an unknown date Ռազան Զեյթունա Սիրիա Սիրիա
Ferzat from Michael Netzer's Portraits of the Creators Sketchbook, 2011 Ալի Ֆարզաթ
- Մոհամեդ Բուազիզի
(հետմահու)
Թունիս Թունիս
2012 Panahi in 2007 Ջաֆար Փանահի Իրան Իրան Իրանցի ակտիվիստներ, Սոթոուդեն իրավաբան է, Փանահին՝ ռեժիսոր[16][17]
Sotoudeh in 2012 Նասրին Սոտուդե
2013 Yousafzai in 2019 Մալալա Յուսուֆզայ Պակիստան Պակիստան Կանանց իրավունքների և կրթության քարոզիչ[18]
2014 Mukwege in 2014 Դենի Մուքվեգե Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն գինեկոլոգ, խմբակային բռնաբարության զոհերին օգնություն ցուցաբերող[19]
2015 Badawi in 2012 Ռաիֆ Բադավի Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիայի գրող, ակտիվիստ, Սաուդյան լիբերալներ անվճար կայքի ստեղծող[20][21]
2016 Murad in 2016 Նադիա Մուրադ Իրաք Իրաք Եզդի իրավապաշտպաններ և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նախկին առևանգվածներ[22]
Aji Bashar in 2017 Լամիյա Աջի Բաշար
2017 Lorent Saleh inaugurated at the Sakharov Walk of Freedom Դեմոկրատական ընդդիմություն Վենեսուելայում Վենեսուելա Վենեսուելա Երկրի Ազգային ժողովի անդամները և բոլոր քաղբանտարկյալները, որոնք ներկայացված են Foro Penal Venezolano-ի կողմից՝ ի դեմս Լեոպոլդո Լոպեսի, Խուլիո Բորխեսի, Անտոնիո Լեդեզմայի, Դանիել Սեբալյոսի, Յոն Գոյկոեչեի, Լորեն Սալեհի, Ալֆրեդո Ռամոսի և Անդրեա Գոնսալեսի։ Մրցանակը համարվում էր որպես պարգևատրում «Ուսանողական ակտիվիստների և ցուցարարների քաջությանը՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կողմից բռնաճնշումների դեմ դիմաց»[23] և բոյկոտված Եվրոպական միացյալ ձախեր-Սկանդինավյան կանաչ ձախ խորհրդարանական խմբի կողմից[24][25]։

(լրացուցիչ տեղեկություններ Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019) հոդվածում)

2018 Sentsov in 2018 Օլեգ Սենցով Ուկրաինա Ուկրաինա Կինոռեժիսոր, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի խորհրդանիշ[26]
2019 Tohti in 2011 Իլհամ Տոհտի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ույղուր տնտեսագետ, գիտնական և իրավապաշտպան[27]
2020 Tsikhanouskaya in 2020 Դեմոկրատական ընդդիմություն Բելառուսում Բելառուս Բելառուս Բելառուսի դեմոկրատական ընդդիմությունը՝ ի դեմս Կոորդինացիոն խորհրդի, Սվետլանա Տիխանովսկայայի, Սվետլանա Ալեքսևիչի, Մարիա Կալեսնիկավայի, Օլգա Կավալկովայի և Վերանիկա Ցապկալայի և քաղաքական և քաղաքացիական հասարակության գործիչների՝ Սերգեյ Տիխանովսկի Ցիխանուսկիի, Ալես Բիալյացկու, Սերգեյ Դիլևսկի, Ստյապամ Պուտսիլայի և Միկոլա Ստատկևիչի նախաձեռնությամբ[28]։
2021 Navalny in 2011 Ալեքսեյ Նավալնի Ռուսաստան Ռուսաստան Ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ[29]
2022 Representatives from Ukraine Ուկրաինական ժողովուրդ Ուկրաինա Ուկրաինա Պարգևատրվել են այն ուկրաինացիներն, ովքեր «պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը»՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո[30]
2023 - Մահսա Ամինի Իրան Իրան Մահսա Ամինիի մահվան կասկածելի հանգամանքներն Իրանում հանգեցրեցին լայնածավալ բողոքի ցույցերի՝ հաճախ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսի ներքո[31]
A sign with the slogan on it in Central and Northern Kurdish as well as English Կին, կյանք, ազատության շարժում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

'
Պարգևատրման արարողությունը․ 2013 թ․-ին Ստրասբուրգի խորհրդարանում Աուն Սան Սու Չժիին հանձնվում է 1990 թvakanի մրցանակը։ Սու Չժին այն չէր ստացել ժամանակին, քանի որ այդ տարիներին տնային կալանքի տակ էր եղել։ Սպիտակազգեստ կանայք, 2005 թվականի դափնեկիր կազմակերպություն, ցույցեր Հավանայում (Կուբա) Դոկտոր Դենիս Մուկվեգե, 2014 թվականի դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "1986: Sakharov comes in from the cold".
  2. 2,0 2,1 "Sakharov Prize for Freedom of Thought" Արխիվացված 2014-12-26 Wayback Machine.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 "20 years of the Sakharov Prize: Human rights and reconciliation".
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 "Sakharov Network calls for immediate release of Aung San Suu Kyi, Sakharov Prize laureate 1990" Արխիվացված 2012-10-16 Wayback Machine.
  5. «EU Parliament suspends Aung San Suu Kyi from Sakharov Prize Community». POLITICO (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. "Gusmão receives EU Sakharov prize".
  7. "Basque group wins peace prize".
  8. "Cuban dissident collects EU prize".
  9. "The Belarusian Association of Journalists - 2004, Belarus" Արխիվացված 2018-12-25 Wayback Machine.
  10. 10,0 10,1 10,2 Gibbs, Stephen (14 December 2005).
  11. «Belarussian takes EU rights award». BBC News. 26 October 2006. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. "China dissident wins rights prize".
  13. "Russia rights group wins EU prize" Արխիվացված 2018-12-25 Wayback Machine.
  14. "Cuba dissident Farinas awarded Sakharov Prize by EU".
  15. "Sakharov Prize for Freedom of Thought 2011" Արխիվացված 2011-10-23 Wayback Machine
  16. Saeed Kamali Dehghan (26 October 2012).
  17. "Nasrin Sotoudeh and Jafar Panahi – winners of the 2012 Sakharov Prize" (PDF).
  18. Jordan, Carol (10 October 2013).
  19. "DR Congo doctor Denis Mukwege wins Sakharov prize".
  20. «Raif Badawi wins Sakharov human rights prize». The Guardian. Brussels. Associated Press in. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. Brussels, Associated Press in.
  22. «Sakharov prize: Yazidi women win EU freedom prize». BBC News. 2016 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Venezuela's opposition awarded Sakharov Prize for championing human rights». The Independent. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  24. «Left to boycott politicised Sakharov Prize ceremony – GUE/NGL – Another Europe is possible». www.guengl.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  25. «Parliament awards Sakharov Prize 2017 to Democratic Opposition in Venezuela». European Parliament. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  26. «Sakharov Prize 2018 goes to Oleg Sentsov». European Parliament. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  27. «Ilham Tohti awarded the 2019 Sakharov Prize». European Parliament. 2019 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  28. «The 2020 Sakharov Prize awarded to the democratic opposition in Belarus». europarl.europa.eu. 2020 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. «Alexei Navalny awarded the European Parliament's 2021 Sakharov Prize». europarl.europa.eu. 2021 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  30. «The Ukrainian people awarded the European Parliament's 2022 Sakharov Prize». europarl.europa.eu. 2022 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Jina Mahsa Amini and Iranian women protest movement win the 2023 Sakharov Prize». europarl.europa.eu (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սախարովի անվան մրցանակ» հոդվածին։