Jump to content

Շալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շալուաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շալուա (այլ կիրառումներ)
Գյուղ
Շալուա
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքՇալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան) | Շալուա համայնք
Մակերես15414,0 կմ²
Բնակչություն55 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Շալուա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։

Հիմնաշեն, Վերին Շեն և Քարուտ գյուղերի հետ միասին կազմում է Շալուա համայնքը[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 105 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 15414,0 հա տարածք, որից 6629,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 8331,6 հա անտառային հողեր։ Շալուա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 55 մարդ, կա 18 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 36 28 29

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ դամբարանադաշտ (1-13-րդ դարեր), եկեղեցի «Պողես-Պետրոս» (17-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), 5 խաչքարեր (17-րդ դար), 2 տապանաքարեր (17-րդ դար), տապանաքար (1629 թ.), արձանագիր քար (17-18-րդ դարեր), կամուրջ (միջնադար)։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.