Շալուա (համայնք, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շալուա (այլ կիրառումներ)
Շալուա համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՇալուա գյուղ,
Հիմնաշեն գյուղ,
Վերին Շեն գյուղ,
Քարուտ գյուղ,
ՎարչկենտրոնՇալուա գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)125
Տարածք15414,0 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Շալուա, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնաարևմտյան մասում։ Ունի լեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 15414,0 հա է, որից 8331,6 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 55 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 105 կմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալուա համայնքի տարածքում առկա էին բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են 1-ինից 13-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտ, 17-րդ դարով թվագրվող «Պողոս-Պոտրոս» անունը կրող եկեղեցին, 12-ից 13-րդ դարերով խաչքարը, 17-րդ դարով թվագրվող 5 խաչքարերը, 17-րդ դարով թվագրվող 2 տապանաքարը, 1629 թվականով թվագրվող տապանաքարը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող արձակագիր քարը, միջնդարով թվագրվող կամուրջ և այլն[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Շալուա համայնքն իր մեջ ներառում է Շալուա, Հիմնաշեն, Վերին Շեն, Քարուտ գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս անհատական ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի մշտական գործող բնական աղբյուրներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալուա համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 125 մարդ, որոնք կազմել են 34 տուն։ Նույն թվականի դրությամբ Շալուա գյուղում բնակվել է 55 մարդ, որոնք կազմել են 18 տուն։ Հիմնաշեն գյուղում բնակվել է 38 մարդ, որոնք կազմել են 8 տուն։ Վերին Շեն գյուղում բնակվել է 20 մարդ, որոնք կազմել են 5 տուն։ Քարուտ գյուղում բնակվել է 12 մարդ, որոնք կազմել են 3 տուն[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալուա համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 19 աշակերտ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 6629,0 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։