Jump to content

Մարգարիտ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Եսայան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատանքՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Margarit Yesayan Վիքիպահեստում

Մարգարիտ Հենրիկի Եսայան (օրիորդական ազգանունը՝ Բոզիկյան[3][4], հոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, նախկին լրագրող[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում։ 

1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 

Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին (2002 թվական)։ 

1983-1996 թվականներին եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր։ 1996-2012 թվականներից աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան։ 1999-2001 թվականներին համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ։ 2011 թվականից դասավանդում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։ 

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 

2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։  2019 թվականին հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

2003 թվականին արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության շնորհակալագրի, 2008 թվականին՝ «Տարվա լրագրող» կոչման («Դե Ֆակտո» ամսագիր) 2010 թվականին՝ ԵՄ «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի շնորհակալագրի, 2011 թվականին՝ Երևանի մամուլի ակումբի «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու և խմբագրելու համար։ 2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով, 2017 թվականին՝ Երախտագիտության մեդալով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1069&lang=eng
  2. http://նախագահ.հայ/hy/decrees/item/4230
  3. «ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀԵՏՈ ՀՀԿ-ՈՒՄ ՎԱՐԱԿ Է ԸՆԿԵԼ». hraparak.am. 2014 թ․ հոկտեմբերի 28. {{cite web}}: Text "06:16" ignored (օգնություն)
  4. «Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայրը». Analitik.am. 2023 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2023-06-21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.