Մարգարիտ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտ Եսայան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1958(1958-10-24) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատանքՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ[1]

Մարգարիտ Եսայան (հոկտեմբերի 24, 1958(1958-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, նախկին լրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում։ 

1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 

Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին (2002 թվական)։ 

1983-1996 թվականներին եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր։ 1996-2012 թվականներից աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան։ 1999-2001 թվականներին համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ։ 2011 թվականից դասավանդում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։ 

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 

2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։  2019 թվականին հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության շնորհակալագրի, 2008 թվականին` «Տարվա լրագրող» կոչման («Դե Ֆակտո» ամսագիր) 2010 թվականին` ԵՄ «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի շնորհակալագրի, 2011 թվականին` Երևանի մամուլի ակումբի «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու և խմբագրելու համար։ 2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով, 2017 թվականին՝ Երախտագիտության մեդալով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]