Արևիք
Արևիք, գրաբար՝ Արեւիք, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։ Սյունիքի ամենահարավային գավառն է։
Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին[1]։
Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։
Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։
Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով՝ միացել է Սյունիքին։
Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին։
Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են՝ Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 38)։ |