Ալեքսանդր Մյասնիկյան
Ալեքսանդր Մյասնիկյան | |||
| |||
---|---|---|---|
1921-1922 | |||
Հաջորդող | Սարգիս Լուկաշին | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1911)[1] | ||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, կուսակցական աշխատող, ռազմական գործիչ և գրական քննադատ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | հունվարի 28 (փետրվարի 9), 1886[1] | ||
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] | ||
Վախճանի օր | մարտի 22, 1925[1] (39 տարեկան) | ||
Վախճանի վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
Թաղված | Բաքու | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան կամ Մյասնիկով, կեղծանուն՝ Մարտունի (հունվարի 28 (փետրվարի 9), 1886[1], Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - մարտի 22, 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական, հասարակական գործիչ, 1921-1922 թվականներին Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[2]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։
Մյասնիկյանը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։
Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։
1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։
1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։
Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից[3]։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից[փա՞ստ]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյասնիկյանի անունով են կոչվել՝
- Բելառուս, 1932 թվականին Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց։
- Հայաստան, Մարտունի քաղաքը Գեղարքունիքի մարզում, Մարտունի գյուղը Ճամբարակի տարածաշրջանում, Մյասնիկյան գյուղը Արմավիրի մարզում
- ԼՂՀ, Մարտունի քաղաք
- Վրաստան, Մյասնիկյանի գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետում
- Ադրբեջան, Մյասնիկովաբադ գյուղը Նախիջևանում, Մարտունի գյուղը Շամքորի շրջանում, Մարտունաշեն գյուղը Խանլարի շրջանում
- Ռուսաստան, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ
Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թբիլիսիի մոտ
- Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)
- Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրի (Երևան)
- Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամայիս Մնացականյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1955։
- Ս. Դ. Ավագյան, Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս, Երևան, 1964։
- Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. VII, Երևան, 1967։
- Ա. Կ. Ոսկերչյան, Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, 1974։
- Գևորգ Ղարիբջանյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976։
- Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940 թվականներին, Երևան, 2006։
- Մհեր Կարապետյան, Էդիկ Գևորգյան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, Երևան, 2007։
- Հայոց պատմություն /ՀՀ ԳԱԱ հրատ./, հատ. IV, գիրք I, Երևան, 2010։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 646—647.
- ↑ «Ալեքսանդր Մյասնիկյանի 100-ամյակին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Մյասնիկյան Ալեքսանդր, հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս առաջին
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երկրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս չորրորդ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մյասնիկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մյասնիկյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 646)։ |
Ալեքսանդր մյասնիկյանի անուն ով է կոչվել ՀՀ պետական հանրային գրադարանը՝ իր կենդանության օրոք։
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Ալեքսանդր Մյասնիկայն | ՀԱՋՈՐԴՈՂ |
Սիմոն Վրացյան | 1920, նոյեմբերի 29 -1922, մայիսի 21 | Սարգիս Լուկաշին |
|
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 1925 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի վարչապետներ
- Հայաստանի պաշտպանության նախարարներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ավիավթարից զոհվածներ
- Հայ աթեիստներ
- Հայ հեղափոխականներ
- Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահներ
- Անձինք նամականիշերի վրա