Ադրբեջանը երկիր է Հարավային Կովկասում, սահմանակցում է Հայաստանի (հյուսիս-արևմուտք և հարավ-արևելք), Արցախի (հյուսիս և արևմուտք), Վրաստանի (արևելք) և Ռուսաստանի (հարավ) հանրապետությունների հետ։ Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական ոլորտի զարգածությունը՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների (ադրբեջաներեն՝ İqtisadi rayon)։
Դե-յուրե Ադրբեջանի կազմում գտնվում է 59 շրջան, 11 քաղաք և 1 ինքնավար հանրապետություն - Նախիջևանի։ 59 շրջանները իրենց հերթին բաժանված են 2698 մունիցիպալիտետների։
Մինչև 1991 թվականը Ադրբեջանական ՍՍՀ-ում գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, սակայն այդ թվին Ադր. ՍՍՀ-ի իշխանությունը լուծարքի է ենթարկել ինքնավար մարզը (որ չի ընդունել կենտրոնական իշխանությունը՝ ՍՍՀ Միությունը)։ Այսօր [the [Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]]ի տարածքի մեծ մասը մտնում է անկախ և ազատ Արցախի Հանրապետության կազմի մեջ, իսկ մյուս մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Դե յուրեԱդրբեջանի տարածքի մեջ մտնում են նաև Արցախի մարզերը, սակայն դե ֆակտո դրանք մտնում են անկախ և ազատ Արցախի մեջ։ Ադրբեջանը համարում է այդ տարածքները օկուպացված, սակայն որոշ միջազգային կազմակերպությունները համարում են այդ տարածքների առանձնանալը պատմական դեպք, որը պիտի լիներ։ Բերված աղյուսակում դուք կարող եք տեսնել այն շրջանների ցանկը, որոնք դե յուրե մտնում են Ադրբեջանի կազմի մեջ, սակայն դե ֆակտո անկախ են։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: