Վարդաշենի շրջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշեն (այլ կիրառումներ)
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Մտնում է | Ադրբեջան |
Վարչկենտրոն | Վարդաշեն |
ԲԾՄ | 1090 մետր |
Բնակչություն | 41 300 մարդ (2012) |
Տարածք | 1216 կմ² |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-OGU |
Հեռախոսային կոդ | 024 |
Փոստային ինդեքսներ | AZ 4800 |
Ավտոմոբիլային կոդ | 48 |
oguz-ih.gov.az | |
Վարդաշենի (Օղուզի) շրջան (ադրբ.՝ Oğuz rayonu), շրջան է Ադրբեջանական Հանրապետության հյուսիսային մասում։ Վարչկենտրոնը Վարդաշեն (1989-ից՝ Օղուզ) քաղաքն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը զբաղեցնում է 1077 կմ² մակերես։ Սահմանակից է Շաքիի, Կուտաշենի և Դաղստանի՝ Ախտիի շրջաններին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդաշենի շրջանը կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Մինչև 1918 թվականը շրջանի ներկայիս տարածքում հայաբնակ էին 13 գյուղեր (3-ը՝ խառը ազգային կազմով). Վարդեշեն, Ճալեթ, Նորաշեն Ջովլան, Օթմանլը, Թոփեր, Հակոբի Շեն, Խոշկաշեն, Մեծ Սոկութլու, Փոքր Սոկութլու, Վարդանլի, Փատառ։ Մնացած բնակավայրերի մեծ մասը 18-րդ դարի առաջին կեսին դավանափոխության գնով բնաջնջումից փրկված, մահմեդականացված հայերի գյուղերն են, որոնք հետագա տասնամյակներում կորցնելով մայրենի լեզուն, ազգային նկարագիրը՝ իսպառ թուրքացան (ներկայում համարվում են ադրբեջանցիներ)[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 1976 թվականի հունվարի 1-ի տվյալներին, Վարդաշենի շրջանում էր գյուղական բնակչությունը կազմում է 82%։ Ունի մեկ քաղաք (շրջկենտրոն՝ Վարդաշենը) և 36 գյուղ[1]։
Մինչև 1988 թվականի բռնագաղթը հայ բնակչություն ունեին շրջկենտրոն Վարդեշենը, Ճալեթ և Մեծ Սոկութլու գյուղերը։ Հայկական դպրոց գործում էր միայն ճալեթ գյուղում (միջնակարգ)[1]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական պատմական հուշարձաններով շրջանում հարուստ են ինչպես մինչև 1918 թվականը հայաբնակ, այնպես էլ այն ադրբեջանական գյուղերը, որոնց նախնիները մահմեդականացված հայեր էին[1]։
Մի շարք հնավայրեր հարուստ են նաև հայերեն վիմագիր արձանագրություններով։ Դրանց ընդօրինակման ու հրատարակման գործով նախկինում զբաղվել են Հովհաննես Շահխաթունյանցն ու Մակար Բարխուտարյանցը, (միասին՝ 23 արձանգրություն)։ Տեղերում կատարած աշխատանքների ընթացքում ՀՃՈւԿ-ի կողմից վերագտնվեցին նախկինում հրատարակված արձանագրություններից միայն 4-ը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդաշենի շրջան» հոդվածին։ |
|