Ճալեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ճալեթ
Calut
Կոորդինատներ: 41°04′29″ հս․ լ. 47°25′24″ ավ. ե. / 41.07472° հս․. լ. 47.42333° ավ. ե. / 41.07472; 47.42333
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ադրբեջանի շրջաններՎարդաշենի շրջան
ԲԾՄ628 մետր
Բնակչություն918 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+04:00
##Ճալեթ (Ադրբեջան)
Red pog.png

Ճալեթ (այժմ՝ Ջալութ ադրբ.՝ Calut), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Վարդաշենի շրջանում։ Նախկինում խոշոր հայաբնակ գյուղ էր։ Երկրամասի ամենահայտնի ու հինավուրց գյուղերից մեկն է։ Գտնվում Է շրջկենտրոն Վարդաշենից 4 կմ արևմուտք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի վերաբերյալ բազմաթիվ մատենագրական ու վիմագրական տեղեկություններ են պահպանվել[2]։ Ճալեթը մեծ կորուստներ է կրել 1918 թվականին։ Իբրեւ գրչօջախ գյուղը հայտնի է սկսած 15-րդ դարից[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճալեթ գյուղը չափազանց հարուստ է պատմական հուշարձաններով։ Գյուղամիջում պահպանվում են երկու միջնադարյան եկեղեցիների մնացորդները[1]։ Առավել հայտնի է Ճալեթի Սուրբ Հակոբ վանքը։

Ճալեթի պատմաճարտարապետական հուշարձանների շարքում իրենց արժանի տեղն ունեն նաև բնակելի ամրակուռ բազմաթիվ քարաշեն տները։ Դրանց մի մասը կրում է կառուցման առթիվ փորագրված արձանագրություն (թվագրվածները՝ 19-րդ դարիվերջերից մինչև 20-րդ դարի սկզբները)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին ճալեթն ուներ 150 տուն հայ բնակչություն[3]։ 1978 թվականին Գյուղն ուներ 959 բնակիչ[4]։ 1988-ին բոլոր հայերը բռնագաղթվեցին (նրանց մի մասը վերաբնակվեց Նոյեմբերյանի շրջանում)[1]։

Տարեթիվ Հայ տուն Հայեր Ծանոթագրություններ
1874 - 800 [5]
1886 - 1170 [6]
1888 200 1325 [7]
1908 - 1669 [8]
1914 - 1691 [9]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջեր 87-89
  2. Հ. Վ. Կարապետյանի «Ճաղագ, Ճալա բառերը եւ նրանց տեղանվանական գործածությունը» հոդվածը, «ՊԲՀ», 1982, N 2, էջ 157
  3. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 376
  4. И. З. Исмайлов, Район пятнадцати национальностей, Баку, 1981, с. 3
  5. “Кавказский Календарь на 1885 г.”, Тифлис, 1884, с. 216.
  6. “Кавказский Календарь на 1894 г.”, Тифлис, 1893, с. 157.
  7. Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863, էջ 248-249
  8. “Кавказский Календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 240.
  9. “Кавказский Календарь на 1914 г.”, Тифлис, 1913, с. 118.