Jump to content

Քաղանռոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաղան-ռոտից)
Քաղանռոտ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
Ներառում էԲարզանդ
ՎարչկենտրոնՔաղան
Հիմնական լեզուգրաբար, ազարերեն
Ազգային կազմազարիներ
Կրոնական կազմզրադաշտականություն

Քաղան-ռոտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնն էր Քաղան բնակավայրը, որն այժմ համապատասխանում է ժամանակակից Իրանի Արդաբիլի նահանգի Քալան (պարս.՝ کلان) քաղաքին։ Դրանից բացի նշվում է նաև Բարզանդ բնակավայրը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղանռոտը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիսում սահմանակցել է Ռոտիբաղա, Վարդանակերտ և Հանի, արևելքում՝ Աթշի-Բագավան, հարավ-արևելքում՝ Առոս, արևմուտքում՝ Քոեկյան գավառներին, իսկ հարավում՝ Կասպիական դրունքի միջոցով, կապվում էր Ատրպատականին։

Տարածքում սկիզբ էր առնում Բաղան ռոտ գետը՝ իր վտակներով, որը նախքան Կասպից ծովի մակարդակի իջեցումը թափվում էր ոչ թե Կուր գետը, այլ անմիջապես ծով։ Ունի լեռնային ռելիեֆ։ Հարմար է անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արդաբիլի նահանգի Գերմի շրջանին։

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող ազարիները և մարերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։