«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (2) |
||
Տող 66. | Տող 66. | ||
'''Կոշը''' գյուղ է [[ՀՀ]] [[Արագածոտնի մարզ]]ի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ <ref>{{cite book|title=Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)|author=Ս.Հ. Հարությունյան|publisher=«Տիգրան Մեծ» հրատարակչություն|location=Երևան|date=2003|isbn=9994100009}}</ref> |
'''Կոշը''' գյուղ է [[ՀՀ]] [[Արագածոտնի մարզ]]ի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ <ref>{{cite book|title=Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)|author=Ս.Հ. Հարությունյան|publisher=«Տիգրան Մեծ» հրատարակչություն|location=Երևան|date=2003|isbn=9994100009}}</ref> |
||
Կոշը գտնվում է մարզկենտրոնից՝ 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 |
Կոշը գտնվում է մարզկենտրոնից՝ 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ։ |
||
==Բնակչություն== |
==Բնակչություն== |
||
Կոշի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux |
Կոշի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name="hay_gyux"/> |
||
{| class="wikitable" |
{| class="wikitable" |
||
! Տարի |
! Տարի |
||
Տող 96. | Տող 96. | ||
== Տնտեսություն == |
== Տնտեսություն == |
||
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ |
||
==Պատմություն== |
==Պատմություն== |
16:18, 18 փետրվարի 2015-ի տարբերակ
- Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կոշ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կոշ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ | ||
ԲԾՄ | 1250 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3125[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378432 | ||
Փոստային դասիչ | 02061026 | ||
| |||
Կոշը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ [2] Կոշը գտնվում է մարզկենտրոնից՝ 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ։
Բնակչություն
Կոշի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1978 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 90 | 163 | 891 | 1218 | 1873 | 1911 | 1988 | 2756 | 3125 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Պատմություն
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։
Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։
Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։
Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։ [3]
Տես նաև
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF).
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.