Շալուա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Շալուա | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 15414,0 կմ² | |
Բնակչություն | 55 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շալուա, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Համայնքում ընդգրկված են նաև Հիմնաշեն, Վերին Շեն և Քարուտ գյուղերը։ Հիմնաշեն գյուղում բնակվում է 38 մարդ, կա 8 տնտեսություն, Վերին Շեն գյուղում՝ 20 մարդ, կա 5 տնտեսություն, իսկ Քարուտ գյուղում՝ 12 մարդ, կա 3 տնտեսություն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 105 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 15414,0 հա տարածք, որից 6629,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 8331,6 հա անտառային հողեր։ Շալուա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 55 մարդ, կա 18 տնտեսություն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ դամբարանադաշտ (1-13-րդ դարեր), եկեղեցի «Պողես-Պետրոս» (17-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), 5 խաչքարեր (17-րդ դար), 2 տապանաքարեր (17-րդ դար), տապանաքար (1629 թ.), արձանագիր քար (17-18-րդ դարեր), կամուրջ (միջնադար)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |