Մադաղիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մադղիա
ադրբ.՝ Madagiz
հայ․՝ Մատաղիս
Madaghis133.jpg
Կոորդինատներ: 40°19′53″ հս․ լ. 46°43′46″ ավ. ե. / 40.33139° հս․. լ. 46.72944° ավ. ե. / 40.33139; 46.72944
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտակերտի
ԲԾՄ 434 մետր
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 404[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն մադաղիսցի
Ժամային գոտի UTC+4
##Մադաղիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2353 հեկտար։ Ունի միջնակարգ դպրոց։ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հարձակվել էր Մատաղիսի վրա` գրավման փորձի նախաձեռնությամբ, որը ավարտվել է անհաջողությամբ:

Մատաղիսը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-92-ին համառ մարտեր է մղվել Մատաղիս և Լևոնարխ գյուղերի ուղղությամբ, 1992-ին հակառակորդը գրավել է Մատաղիսը, և գյուղը բռնագաղթել է։ Բնակիչներն ապաստանել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարբեր շրջաններում։ Նույն թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մատաղիսցիների կամավորական ջոկատը (հրամանատարներ՝ Ռ. Պետրոսյան և Ռ. Հայրիյան), որն առանձին ջոկատների, ապա ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլին ՊԲ-ի և Էջմիածնի կամավորական ջոկատի (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան) ուժերով ազատագրվել է Մատաղիսը, և օգոստոսից սկսվել է Մատաղիսի վերաբնակեցումը։ Մատաղիսից զոհվել է 3 ազատամարտիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png