Հակ (գյուղ, Արցախ)
Jump to navigation
Jump to search
Հակ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղավնո գետի վերին հոսանքի ձախափնյա ձորալանջին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 80 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղում պահպանվել է Սբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին (XVII դար), ուշմիջնադարյան արձանագրությամբ տապանաքարեր, շրջակայքում՝ միջնադարյան Աղբաթխերտ բնակավայրի եկեղեցու և գերեզմանադաշտի մնացորդները՝ XVI-XVII դարերի խաչքարերով, Սբ Աստվածածին եկեղեցու (XVI դար) ավերակները։
Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 19-ին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |