Ծղուկ, Ակրուխաչ, Աղջկային, Արևելյան Կզըլբողազ, Գըգըպողազ, Կզըլբողազ, Կզըլբողազ-դարը, Հարավային Կզըլբողազ, Հյուսիսային Կզըլբոդազ, Ղազ-դար, Ղզըլբոդազ, Ղղըլթողազ-դար, Ղզըլբոդազ-դարի, Ղղըլյաղազն-չալի, Ղզըլբողազ-չալի, լեոնազանգված և հրաբխային լեռնագագաթ ՀայաստանիՍյունիքի մարզի և Արցախ սիահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Ողջի և Որոտան գետերի ջրբաժանում։
Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։
Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան։ Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 60 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։