Հալե (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հալե
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Մամարք համայնք
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հալե (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հալե (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հալե, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 73 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջ ափին։ Մամարք գյուղի հետ միասին կազմում է Մամարք համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում` նախկինում գտնվելով Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Որոտան գետի ստորին հոսանքի աջափնյակում՝ Ծավիկ լեռան փեշերին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում` Հալեի պատմությունից ու անգամ անունից հետք չմնա[2]։

Վերոհիշյալ ժամանակշրջանում լքված գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ։ Հայկական գյուղը նրանք անվանեցին Գալ։ Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձանների հետքերն անգամ չեն երևում[2]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ, այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Գալը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[2]։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 58 մարդ է։ 2015 թվականին ուներ 32 մարդ, կար 12 տնտեսություն[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 33 32 38

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիրները զբաղվել են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 677.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 365.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալե (գյուղ, Քաշաթաղի շրջան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։