Կումայրի, գյուղ Արցախի ՀանրապետությանՔաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 83 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի աջ ափին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 91 մարդ է։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1997 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Կումայրի համայնքի մեջ ընդգրկված է Շիրակ գյուղը, որտեղ բնակվում է 55 մարդ, կա 12 տնտեսություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։