Ծիծեռնավանք (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնավանք (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Ծիծեռնավանք
...Ծիծեռնավանք.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես7119,0 կմ²
ԲԾՄ1291 մետր
Բնակչություն113 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ծիծեռնավանք (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծիծեռնավանք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։

Ծիծեռնավանք համայնքի կազմի մեջ է ընդգրկված Մելիքաշեն, Տանձուտ և Արահոծ գյուղերը։ Մելիքաշեն գյուղում բնակվում է 51 մարդ, կա 28 տնտեսություն, Արահոծ գյուղում՝ 6 մարդ, կա 2 տնտեսություն, իսկ Տանձուտ գյուղում՝ 103 մարդ, կա 36 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 76 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 7119,0 հա տարածք, որից 2323,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 4482,9 հա անտառային հողեր։ Ծիծեռնավանք համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետի վտակը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 18-ին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ծիծեռնավանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 113 մարդ, կա 36 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 102 101 111

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ծիծեռնավանք (5-7-րդ դարեր), 4 խաչքարեր (14-15-րդ դարեր), խաչքար (9-րդ դար), խաչքար (8-19-րդ դարեր), խաչքար (8-րդ դար), 2 խաչքարեր (9-11-րդ դարեր), խաչքար (1605 թ.), խաչքար (4-10-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), տապանաքար (1969 թ.), տապանաքար (1921 թ.)։ Մելիքաշեն գյուղում՝ Մելիք Հայկազի ապարանքը (15-րդ դարի վերջ), 2 խոյատապաններ (17-18-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), Տանձուտ գյուղում՝ ժայռափոր եկեղեցի (միջնադար), ջրաղաց (միջնադար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 32 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 352 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.