Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արախիշ (գյուղ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արախիշ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Արախիշ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արախիշ
Մակերես12607,5 կմ²
Բնակչություն12 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Արախիշ, գյուղԱրցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։

Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 3092.0 հա տարածք, որից 2673.8 հա գյուղատնտեսական նշանակություն։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Արախիշ գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 12 մարդ, կա 5 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 26 27 26

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի «Զորախաչ» (1246 թ.), եկեղեցի «Արախիշ» (XII-XIII դդ.), գերեզմանոց (IX-XVII դդ.), խաչքար (XVI-XVII դդ), խաչքար (IX-XI դդ.), 2 տապանաքարեր (XVII դ.), տապանաքար (1295 թ.), ժայռախաչ (XV-XVI դդ.), գերեզմանոց (IX-XVII դդ.), տապանաքար (XII դ.):

Վազգենաշեն գյուղում պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց խաչքարերով (XV-XVI դդ.), 13 խաչքարեր (XV-XVI դդ.), եկեղեցի (XV-XVI դդ.), ժայռախաչ «Վազգենաշեն» (XV-XVI դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), իսկ Աղբաձոր գյուղում հետևյալ հուշարձաններն են` եկեղեցի «Մայրեջրի վանք» (XI-XII դդ.), գերեզմանոց «Մայրեջրիվանք» (XI-XVII դդ.), տապանաքար (1641 թ.), տապանաքար (XII-XIII դդ.), տապանաքար (XVI-XVII դդ.), խաչքարեր (XII-XIII դդ.), խաչքար (1075 թ.), 3 խաչքարեր (XI-XII դդ.), խաչքար (XV-XV դդ.), խաչքար (1069 թ.), խաչքար (1068 թ.), խաչքար (XIII դ.), խաչքար (1244 թ.), խաչքարի պատվանդան (XI դ.), պարսպապատ (XI-XIIդդ.), դամբանաբլուր (մ.թ.ա. 2-1 հազ.):

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան։ Արախիշ համայնքում գործում է Մովսեսաշենի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 12 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 335–336 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png