Այգեհովիտ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեհովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Այգեհովիտ
Balasoltanlı village, Azerbaijan.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Այգեհովիտ
Մակերես3829,7 կմ²
Բնակչություն151 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Այգեհովիտ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Այգեհովիտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։ Մտնում է Այգեհովիտ համայնքի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 3829,7 հա տարածք, որից 2101,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 1627,2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Այգեհովիտ համայնքի տարածքով անցնում է «Այգեհովիտ-1» և «Այգեհովիտ-2» ոռոգման ջրատարները։ Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 2 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Այգեհովիտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 151 մարդ, կա 42 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 139 133 135

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 28 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 333 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png