Հայաստանի Հանրապետության դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի դրոշ
Հայաստանի դրոշ
Օգտագործում
...
FIAV 111000.svg
Հարաբերություն 1:2
Ընդունում 24 օգոստոսի, 1990
Գույներ      Կարմիր

     Կապույտ      Նարնջագույն

Հայաստանի Հանրապետության դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է[3]։

ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։[2]

Պատմություն[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Հայկական դրոշների ցանկ 
FIAV historical.svg Ալիշանի նախագծած դրոշը 1885թ
FIAV historical.svgԱրտաշեսյան դինաստիայի դրոշը, մ․ թ․ ա․ 189-1
FIAV historical.svgՖրանս-հայկական Լուսինյան դինաստիայի դրոշը, 14-րդ դար

Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում, բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ։ [5] Քրիստոնեության գալու հետ, հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։ Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

Կառուցվածք[խմբագրել]

Ստանդարտների Ազգային Ինստիտուտը 2012 թվականին սահմանեց Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները։[6]

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
Pantone 485 286 1235
CMYK 0-100-100-0 100-80-0-0 0-35-100-0
RGB 217-0-18 0-51-160 242-168-0
HTML #D90012 #0033A0 #F2A800

Չնայած, դրոշի մի ուրիշ տարբերակ էլ է օգտագործվում, բայց ոչ շատ հաճախ։

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
RGB 216-28-63 85-117-196 239-107-0
HTML #D81C3F #5575C4 #EF6B00

19-րդ դար[խմբագրել]

FIAV historical.svg Ալիշանի նախագծած դրոշը, Հայկական Սփյուռքի դրոշը:

Պարսկաստանի և Օսմանյան Կայսրության միջև Հայաստանի բաժանումից հետո, որոշ ժամանակ Հայկական դրոշ ստեղծելու գաղափարը դադարեց գոյություն ունենալ: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի թաղման արարողությանը մասնակցելու համար, 1885 թվականին Փարիզի հայկական ուսանողական համաժողովի խնդրանքով hայ կաթոլիկ քահանա՝ Ղեվոնդ Ալիշանը Հայաստանի համար նոր դրոշ ստեղծեց: Ալիշանի առաջին էսքիզը շատ նման էր նորօրյա Հայկական դրոշին՝ այն հորիզոնական եռագույն էր: Այնուամենայիվ, այն ավելի նման էր Բուլղարիայի ներկայիս դրոշի հակառակ շրջված տարբերակին: Առաջին կարմիր ժապավենը ՝ խորհրդանշում էր Զատիկի առաջին Կիրակին, հաջորդող կանաչ ժապավենը՝ Զատիկի Կանաչ կիրակին, և, վերջապես, կամայական սպիտակը ընտրված էր լրացնելու այս համադրությունը[5]: Ալիշանը Ֆրանսիայում ևս մեկ դրոշ է էսքիզել , որը ներկայումս հայտնի է որպես՝ «Հայկական Ազգայնական դրոշ»: Այն նույնպես եռագույն էր, բայց ի տարբերություն նախորդի, այս մեկը ուղահայաց եռագույն էր՝ ֆրանսիական դրոշի նման: Դրա գույները՝ կարմիր, կանաչ և կապույտ, (ձախից աջ) ` խորհրդանշում էին այն ծիածանը, որ Նոյը տեսել էր Արարատից իջնելիս[5]:

Աղբյուրներ[խմբագրել]