Սուրբ Հրեշտակի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հրեշտակի ամրոց
իտալ.՝ Castel Sant'Angelo
Նկարագրություն
Տեսակթանգարան, քառանկյուն ամրոց, roman mausoleum? և դամբարան
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեLungotevere Castello, 50[1] և Лунготевере Кастело, 50
Վարչական միավորRoma Capitale?[1]
Գտնվում է ափինՏիբեր
ԵրկիրԻտալիա
Կառուցված135 (135)-139 (139)
ԿառուցողԿայսր Հադրիանոս
ՃարտարապետDecriannus?[2]
Անվանված էՄիքայել Հրեշտակապետ
Բացման օր1906
Ընթացիկ վիճակՌազմա-պատմական թանգարան
Ընթացիկ
սեփականատեր
Հադրիանոս
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Կայքcastelsantangelo.beniculturali.it և castelsantangelo.com(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Castel Sant'Angelo (Rome) Վիքիպահեստում

Սուրբ Հրեշտակի ամրոց (իտալ.՝ Castel Sant'Angelo), որը տեղակայված է Հռոմում, իրենից ներկայացնում է մեծագույն ճարտարապետական հուշարձան, որն իր մեջ կրում է քրիստոնեական կայսրության հիմնադրման պատմության գաղտնիքները։ Սուրբ Հրեշտակի ամրոցը սկզբնապես եղել է դամբարան, այնուհետև ամրոց, իսկ հետո անձամբ Հռոմի պապերի նստավայր և հանդիսանում էր նրանց թանկարժեք իրերի գանձարան և, միևնույն ժամանակ, բանտ, իսկ այսօր այն հանդիսանում է ճարտապետական հուշարձան՝ Ռազմա-պատմական թանգարան, ամենաայցելվողներից մեկը Իտալիայում։

Սուրբ Հրեշտակի ամրոցը տեղադրված է հետևյալ հասցեով. Italia, Roma, Lungotevere Castello – 50։ Այնտեղ կարելի է հասնել մետրոյով, մինչև Lepanto կամ Ottaviano-San Pietro կայարանները, կամ այդ ուղղությամբ գնացող ավտոբուսով։ Մուտքի տոմսի արժեքը կազմում է 10,50 եվրո։ Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել Կլիմենտ VII-ի սրահը, գաղտնի արխիվը, Պավել IV-ի լոջիան, պապական հարկաբաժինը, թանկարժեք իրերի սրահը, Պավել III-ի լոջիան, Ալեքսանդր VI-ի բակը և ևս ավելի քան 50 սենյակներ, որոնք կազմում են իրական անանցանելի լաբիրինթոս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Հադրիանոսը սկսում է կառուցել այն 135 թվականին, որպես դամբարան իր և իր ընտանիքի անդամների համար։ Շինարարությունն ավարտվում է 139 թվականին, Հադրաինոսի մահից հետո, նրա ժառանգորդ Անտոնինոս Պիոսի կողմից։ Դամբարանկ նման էր էտրուսկյան թումուլուսին. քառակուսի հիմքի վրա (կողմի երկարությունը — 84 մետր) տեղադրվում է գլան (տրամագիծը — 64 մետր, բարձրությունը մոտ 20 մետր), պսակված լցնովի բլուրով, իսկ նրա գագաթին ճարտարապետական խումբ՝ կայսրը Հելիոսի տեսքով, քառաձի մարտակառքը կառավարելիս։ Դամբարանում տեղադրվում են կայսրերի աճյունասափորները՝ սկսած Հադրիանոսից և վերջացրած Սեպտիմիոս Սևերոսով։ Այնուհետև այդ վիթխարի կառույցը ներառվում է Ավրելիանոսի ժամանակ կառուցված պատի մեջ, որը շրջապատում է քաղաքը և սկսվում է օգտագործվել ռազմական և ռազմավարական նպատակներով։

Ավանդույթի համաձայն, 590 թվականին, համաշխարհային համաճարակի ժամանակ, Գրիգոր I պապը ամրոցի գագաթին տեսնում է Միքայել հրեշտակապետին, Ով սուրը դնում է պատյան, ինչը նշանակում էր աղետի ավարտ, այստեղից էլ առաջանում է ամրոցի անվանումը՝ Սուրբ Հրեշտակի ամրոց։ Միջին դարերում ամրոցը պասետով միացվում է Վատիկանին, ամրացված միջանցքով։ Հռոմի պապերը այն վեր են ածում իսկական բերդի։ Կլիմենտ VII1527 թվականին թաքնվում է ամրոցում, երբ կայսր Կառլոս V-ի զորքերը ներխուժում են Հռոմ։ Պաշարված ամրոցում այդ ժամանակ գտնվում և հարձակումների դիմագրավմանը ակտովորեն մասնակցություն էր ունենում Բենվենուտո Չելինին, քանդակագործ, ոսկերիչ, հայտնի հուշագրությունների հեղինակ։ Մի քանի տարի անց նա բանտարկվում է ամրոցում որպես կալանավոր և կարողանում է կատարել անհնարինը՝ փախչում է բանտից։ Ամրոցի ամբողջ պատմության ընթացքում նա միակ մարդն է, ում դա հաջողվում է։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հրեշտակի ամրոցը և կամուրջը Ա. Պ. Բրյուլովի նկարում, 1823-1826 թվականներ
Սուրբ Հրեշտակի ամրոցը և կամուրջը Ս. Ֆ. Շչեդրինի նկարում, 1823-1825 թվականներ

Բնական է, որ շինությունները, որոնք գոյություն ունեն համարյա երկու հազար տարի, բազմակի անգամներ վերակառուցվել են և նրա տարածքները վերագրվում են տարբեր դարաշրջանների։ Պարույրաձև վերնասրահը, որը թվագրվում է Հադրիանոսի ժամանակներին, տանում է դեպի սրահ, որտեղ գտնվում էին աճյունասափորները։

Հրեշտակի բակը այդ անվանումը ստացել է այն պատճառով, որ նրանում տեղադրում են XVI դարի մարմարե արձանիկ, որը մինչ XVII հարյուրամայակը գտնվում էր ամրոցի բարձունքին։ Բակից ձգվում է միջնադարյան սրահների անֆիլադ, որոնք վերակառուցվել են XVII դարում։ Արդարադատության սրահում (Sala della Giustizia) XVI դարում տեղի էին ունենում դատարանի նիստեր։ Ամրոցում կան պապական հարկաբաժիններ, Ալեքսանդր VI-ի բակը, Կլիմենտ VII-ի սրահը, Климента VIII-ի սրահները, Պավել III-ի լոջիան և Պավել IV-ի լոջիան, վերջինիս սահմանակցում են տարածքներ, որոնցում տեղակայված էր բանտը։ Այստեղ կա գրադարան, ինչպես նաև Գանձրանի սրահ և Գաղտնի արխիվ։ Ամրոցի սանդղավանդակից, որի վրա կախված է Հրեշտակի զարդապատկերը, բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք։

Հիշատակումներ գեղարվեստական գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերիոնի երկնոլորտում Սուրբ Հրեշտակի ամրոցը մասն է կազմում Նոր Վատիկանի, տեղափոխված Պասեմ մոլորակի վրա։ «Հիպերիոնի երվեր» շարքի երկրորդ երկերգությունում Բարեփոխված Կայսերական Եկեղեցին այն օգտագործում է որպես Սուրբ Ինկվիզիցիայի աստավայր, նաև այստեղ տանջահար է արվում և իր մահն է ընդունում Էնեան։ Սուրբ Հրեշտակի ամրոցը նաև հիշատակվում է Ալեքսանդր Դյումայի «Ասկանիո» վեպում։ Հենց այդտեղից, կապված սավանների օգնությամբ, փախչում է քանդակագործ Բենվենուտո Չելինին։

Նաև, Սուրբ Հրեշտակի ամրոցը հիշատակվում է Պետեր Բերլինգի «Գրաալի զավակները» գրքում, որպես պապի կողմնակիցների հենարան և «մոխրագույն կարդինալի» (նույն ինքը Ռայները Կապոչոից) նստավայր։

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հրաշտակի ամրոցը հայտնվում է «Assassin's Creed II» և «Assassin's Creed: Brotherhood» համակարգչային խաղերում։ Առաջին խաղում գլխավոր հերոսը «անցնում է ամրոցի կողքով»՝ ուղղություն վերցնելով դեպի Սիքստինյան կապելլա։ երկրորդ խաղում խաղացողին հնարավորություն է տրվում լինել մեծագույն հուշարձանի ներսում, տեսնել, թե ինչպիսին է եղել այն 1500-1507 թվականներին, հռոմեական պապեր Ալեքսանդր VI-ի և Հուլիոս II-ի կառավարման ժամանակաշրջաններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piranesi, Le antichità Romane. Firmin Didot Freres, Paris, 1835. T. 4 tav. IV — XII

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հրեշտակի ամրոց» հոդվածին։