Jump to content

Ասկանիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկանիո
ֆրանսերեն՝ L’Orfèvre du roi, ou Ascanio
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրhistorical prose literature?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1843
Նկարագրում էԲելգիա
Հրատարակման տարեթիվ1843
Թարգմանիչ հայերենԱ. Հայրապետյան
ՎիքիքաղվածքԱսկանիո
 Ascanio Վիքիպահեստում

«Ասկանիո» (ֆրանսերեն՝ L’Orfèvre du roi, ou Ascanio), Ալեքսանդր Դյումա հոր լավագույն պատմավեպերից մեկն է։ Նրանում նկարագրված է հռչակավոր իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը, երբ նա իր սիրելի աշակերտ Ասկանիոյի հետ ծառայում էր ֆրանսիական արքա Ֆրանցիսկ Առաջինի մոտ։

Թագավորի ֆավորիտուհի դքսուհի դ'Էտամպը սիրահարվում է հրաշագեղ Ասկանիոյին և հանուն նրա պատրաստ է անգամ դավաճանել Ֆրանսիային։ Բայց Ասկանիոն ամբողջ սրտով սիրահարված է գեղեցկուհի Կոլոմբային և չի էլ կասկածում, թե ինչ ինտրիգներ են պատրաստում արքունականները իր թիկունքի հետևում։ Այդ ժամանակ համարձակ Չելինին որոշում է պաշտպանել սիրահարներին։ Տաղանդավոր վարպետը հրաշալի տիրապետում էր սուսերին և դաշույնին։ Նա քաջ է, համարձակ, խելացի և ազնիվ, այդ պատճառով էլ չի ընկնում արքունական որոգայթների մեջ՝ հյուսված ստի ու զրպարտության վրա։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ասկանիո հոդվածին