Շեվալյե դ'Արմատալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շեվալյե դ'Արմատալ
Le Chevalier d'Harmental
ՀեղինակԱլեքսանդր Դյումա (հայր)
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՊատմական վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ԼեզուՖրանսերեն
Ստեղծման տարեթիվ1842
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1843

Շեվալյե դ'Արմատալ (ֆր.՝ Le Chevalier d’Harmental), Դյումայի պատմական առաջին վեպերից մեկն է (գրվել է 1842 թվականին)։ 1896 թվականին Անդրե Մեսաժեն վեպի հիման վրա գրել է համանուն օպերա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ուրվագիծը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա։ Երիտասարդ պալատական շեվալյե դ'Արմատալը ճակատագրի կամքով ներգրավվում է դքսուհի դյու Մենի (Լյուդովիկոս XIV արքայի ապօրինի ծնված որդու կինը) դավադրության մեջ, ուղղված Ֆրանսիայի ռեգենտի դեմ, անչափահաս արքայի՝ Լյուդովիկ XV-ի ժամանակ։ Զուգահեռաբար զարգանում է սիրո պատմություն Ռաուլի և Բատիլդայի միջև, ով ազնվազարմ տոհմի աղջիկ էր, ով դարձավ հասարակ գրչագրության ուսուցչի որդեգրված դուստր։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թվականին Ժերար դե Ներվալը ծանոթացնում է Դյումային քիչ հայտնի գրող Օգյուստ Մակեի հետ։ Դյուման, այդ ժամանակ լինելով հայտնի դրամատուրգ, ուղղում էր սկսնակ գրողների անհաջող պիեսները։ Նա ուղղում է Մակեի «Կառնավալային երեկո» («Բատիլդա») պիեսը, որը մերժվել էր Ռենեսանս թատրոնի տնօրեն Անտենոր Ժորիի կողմից։ Նոր տարբերակով այն ընդունվեց և բեմադրվեց (պրեմիերան կայացավ 1839 թվականի հունվարի 14-ին)։ Մակեն, ոգևորվելով հաջողությունից, առաջարկում է Դյումային «Բարի Բյուվա» անունով մի վեպ՝ խնամակալության ժամանակաշրջանի մասին։ Դյուման մասնակցություն է ունենում վեպի մշակման մեջ, և այն ստանում է «Շեվալյե դ'Արմատալ» անվանումը։ Այն ընդունվում է «Լյա Պրես» թերթի հրապարակություններում։ Այդ թերթն իրավունք ուներ ներկայացնելու Դյումայի բոլոր ստեղծագործությունները։ Բայց թերթի հրատարակիչ Էմիլ դե Ժիրարդեն դեմ էր Մակեի անունը նշելուն։ Նա կարծում էր, որ բոլորին անհայտ Մակե անունը կարժեզրկի ստեղծագործությունը. կարդացողը ցանկանում էր տեսնել միայն Դյումայի անունը։ «Շեվալյե դ'Արմատալ»-ը ստորագրվեց Դյումայի անունով, իսկ Մակեն որպես փոխհատուցում ստացավ ութ հազար ֆրանկ և շարունակեց համագործակցել Դյումայի հետ։