Սպիտակները և կապույտները (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սպիտակները և կապույտները ֆր.՝ Les Blancs et les Bleus | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1867 |
Հաջորդ | Եհուի զինակիցները |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 1867 |
«Սպիտակները և կապույտները» (ֆր.՝ Les Blancs et les Bleus), Ալեքսանդր Դյումայի պատմավեպ, հրապարակված 1867 թ.՝ «Լե Մուսկետեր» (Le Mousquetaire) և «Լե Պետիտ Պրեսս» (La Petite Presse) թերթերում։ Հանդիսանում է տրիլոգիայի մի մասը, որի եջ ներառված են նաև «Եհուի զինակիցները» (հրապարակված 1857 թվականին, տասը տարի շուտ) և «Շեվալյե դե Սենտ Էրմին» (1869 թվական) վեպերը։
Վեպը նվիրված է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը և այդ տարիներին հաջորդող Ֆրանսիայի պատմությանը։ Վեպի գործողությունները սկսվում են 1793 թվականի աշնանը՝ Ահաբեկչության ժամանակաշրջանում, և ավարտվում 1799 թվականին, Նապոլեոնի Եգիպտոս հասնելու ժամանակ։ Վեպում մեծ տեղ է հատկացված նախկին հեղափոխական-յակոբինյան գեներալի, մեծ հրամանատարի և ռազմարվեստի բարեփոխիչի, 1799—1804 թթ. դիկտատոր, իսկ 1804—1814 և 1815 թթ. կայսր դարձած Նապոլեոն Բոնապարտի (1769—1821) վերելքին։
Վեպը բաղկացած է 4 մասից.
- Մաս առաջին. Պրուսացիները Հռենոսի վրա (Les Prussiens sur le Rhin)
- Մաս երկրորդ. 13 վանդեմիերներ (Le 13 Vendémiaire)
- Մաս երրորդ. 18 ֆրուկտիդորներ (Le 18 Fructidor)
- Մաս չորրորդ. Ութերորդ խաչակրաց արշավանքը (La Huitième Croisade)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի տեքստը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
|