Պրուսյան ահաբեկչություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրուսյան ահաբեկչություն
La terreur prussienne
Прусский-террор.jpg
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1867
Հրատարակման տարեթիվ1867
Կայքdumaspere.com/pages/dictionnaire/terreur_prussienne.html

«Պրուսյան ահաբեկչություն» (ֆր.՝ La terreur prussienne), Ալեքսանդր Դյումա հոր վերջին վեպերից մեկը։ Գործողությունները ընթանում են հեղինակի ժամանակներում՝ 1866-1867 թթ.։ Երիտասարդ ֆրանսիացի Բենեդիկտ Տրյուպենը Բեռլինում ականատեսն է լինում մի հակաֆրանսիական սադրանքի։ Նա բղավում է «Կեցցե՜ Ֆրանսիան», և ստիպված փախչում քաղաքից։ Հերոսը հայտնվում է Հաննովերում, որտեղ նրան անհրաժեշտ է լինում մենամարտել մի քանի պրուսացիների հետ, ովքեր վրդովված էին իր վարմունքից։ Այստեղ Բենեդիկտը ծանոթանում է գերմանացի սպա Ֆրիդրիխ ֆոն Բելովի հետ։ Պատանին տեսնում է, թե ինչպես պրուսական միլիտարիզմը, վերամիավորելով Գերմանիան, ճնշում է ազատությունը։ Ֆրիդրիխը, խորապես վիրավորված պրուսացի գեներալ Շտուրմից, իր կյանքին վերջ է տալիս։ Ֆրիդրիխի քույրը՝ Ելենան, ով նշանված էր ավստրիացի սպա Կարլի հետ, կորցնում է իրեն և նույնպես ինքնասպան լինում։ Բենեդիկտը Շտուրմին Փարիզ կատարած այցի ժամանակ հրավիրում է դուելի և սպանում նրան, վրեժ լուծելով ընկերոջ համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]