Բլեք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեք
ֆր.՝ Black
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1858

Բլեք (ֆր.՝ Black), ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի պատմաարկածային վեպ՝ գրված 1858 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողություններն ընթանում են 1830-ական թվականներին։

Վեպի հերոսը՝ շեվալյե դե լա Գրավերին, Շարտրով քայլելիս, հանդիպում է մի տարօրինակ սև շան՝ Բլեքին, ով ամենուրեք հետևում էր իրեն։ Նա մտաբերում է, որ իր ընկեր կապիտան Դումեսնիլը մահվան մահճում ասաց իրեն, որ «ես կաղաչեմ բարեգութ Աստծուց, որ ինձ հագցնի առաջին իսկ պատահած շան մորթին, ում արտաքինով ես, որտեղ էլ լինեմ, կքանդեմ իմ շղթաները և կփնտրեմ քեզ»։ Մի քանի տարի առաջ Դումեսնիլը շեվալյեին տարել էր Թաիթի այն բանից հետո, երբ դե Գրավերիի ամուսնությունը անհաջողություն կրեց և շեվալյեի կինը՝ գերմանուհի Մաթիլդան, լքեց նրան։ Դումեսնիլը մահացավ Թաիթիում, իսկ դե Գրավերին վերադարձավ հայրենիք՝ Շարտր։

Մի քանի ամիս անց Բլեքը դե Գրավերիին ուղեկցում է մի մահացող հղի կնոջ մոտ։ Պարզվում է, որ դա Թերեզան է՝ իրեն լքած կնոջ՝ Մաթիլդայի դուստրը, և որ դրանից առաջ Բլեքը պատկանել է Թերեզային։ Շեվալյեն գտնում է աղջկան գայթակղողին՝ բարոն դը Էլբենին, հրավիրում նրան դուելի և մահացու վիրավորում։ Մեռնող պատանին համաձայնում է ամուսնանալ Թերեզայի հետ, որպեսզի քավի իր մեղքը։ Շեվալյեն երջանիկ է, ապրելով իր աղջկա հետ և դաստիարակելով թոռանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]