Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց
Le Vicomte de Bragelonne
Vicomte de Bragelonne Gravure1.jpg
ԵնթավերնագիրDix ans après
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրարկածային գրականություն և cloak and dagger novel?
ԹեմաԵրկաթե դիմակ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Շարքեռապատում հրացանակիրների մասին
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1847

«Վիկոնտ դը Բրաժելոն կամ Տասը տարի անց» (ֆր.՝ Le Vicomte de Bragelonne ou Dix ans après), ֆրանցիացի գրող Ալեքսանդր Դյումայի վեպերից է՝ երեք հրացանակիրների և դ'Արտանյանի մասին եռապատումի երրորդ մասը։ Նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում «Քսան տարի անց» գրքում նկարագրվող դեպքերից տասը տարի անց։ Գրվել է 1847-1850 թվականներին։

«Վիկոնտ դե Բրաժելոն»-ը հենց եռապատում է, որի երեք հատորներից յուրաքանչյուրը իր ծավալով կարող է համեմատվել «Երեք հրացանակիրների» հետ։ Բազմաթիվ էկրանավորումների շնորհիվ ավելի մեծ ճանաչում է գտել «Երկաթե դիմակով մարդը» մասը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1660 թվականի մայիս. երիտասարդ Լյուդովիկոս XIV-ի ինքնուրույն կառավարման սկիզբը։ Ծպտյալ աքսորում գտնվող անգլիական գահաժառանգ Կարլոսը հանդիպում է իր զարմիկի՝ Ֆրանսիայի թագավորի հետ։ Ամենակարող կարդինալ Մազարինին մերժում է Լյուդովիկոսին այդ ծրագրի ֆինանսավորման հարցում։ Այդ ժամանակ Կարլոսը օգնության է դիմում կոմս դե Լա Ֆերին` Աթոսին, ով ապացուցել է իր հավատարմությունը նրա հորը` մահապատժի ենթարկված Կարլոս I-ին՝ մինչև վերջին վայրկյանը լինելով նրա կողքին, կանգնած լինելով կառափնարանի մոտ։ Մահից առաջ Կարլոս I-ը հայտնել էր Աթոսին, որ Նյուքասլյան ամրոցի զնդանում թաղված է մեկ միլիոն ոսկի՝ իր որդու «սև օրվա համար»։ Այդ միջոցները բավական էին բրիտանական թագաժառանգի մտածած գործի համար։ Աթոսի հետ միաժամանակ, առանց նրա գիտության, Անգլիա է մեկնում պաշտոնաթող լեյտենանատ դ'Արտանյանը։ Խառնելով միմյանց խաղաքարտերը՝ ընդհանուր ջանքերով նրանք օգնում են Կարլոսին գահ բարձրանալ և դառնալ Կարլոս II թագավոր։ Թագավորը հեղեղում է ծերացող հերոսներին բարեհաճություններով։

Լյուդովիկոս XIV-ը դ'Արտանյանին շտապ կանչում է Փարիզ։ Դրանից քիչ առաջ մահանում է Մազարինին՝ բացի զգալի դրամական միջոցներից թագավորին թողնելով իր հավատարիմ քարտուղար Կոլբերին, որին Լյուդովիկոսը նշանակում է ֆինանսների ինտենդանտ, ինչը պետության մեջ երրորդ տեղն էր՝ հենց թագավորից և սուպերինտենդանտ ու թագավորական իրավաբան Ֆուկեից հետո։ Կոլբերն իր ծառայությունն սկսում է Ֆուկեի երկու ընկերներին մահապատժի ենթակելուց չարաշահման համար և տեղեկացնում է թագավորին, որ Ֆուկեն ծախսում է գանձարանի միջոցները՝ ամրացնելով առափնյա Բել-Իլ ամրոցը։ Թագավորը չէր պատրաստվում պատերազմել Անգլիայի հետ, հետևաբար դա ավելորդ ծախս էր։ Թագավորն ուղարկում է դ'Արտանյանին Բել-Իլը ստուգելու։ Ի զարմանք դ'Դարտանյանի՝ այդ աշխատանքները ղեկավարում են Արամիսը (Վաննի նախկին եպիսկոպոսը) և Պորտոսը։ Պորտոսի հետ նամակ ուղարկելով Ֆուկեին՝ Արամիսը շտապում է նրա հետևից։ «Անկասկած դ'Արտանյանին Բել-Իլ ուղարկել է թագավորը,- հայտնում է Արամիսը Ֆուկեին։ -Անկասկած դա Կոլբերի խարդավանքներն են»։ «Ի՞նչ պատասխանեմ թագավորին»,- շփոթվում է Ֆուկեն։ «Ոչինչ։ Նվիրեք նրան Բել-Իլը»։

Ֆուկեն հետևում է գերաշնորհի իմաստուն խորհրդին՝ բացի դարնից տալով նաև մեկուկես միլիոն լիվր արքայազն Ֆիլիպի` Օրլեանի դքսի հարսանիքի համար։ Բացի դրանից Ֆուկեն թագավորին ցույց է տալիս Բել-Իլի ամրությունների պլանները՝ նրանք, որոնց համար Բրետան էր մեկնել հարգարժան դ'Արտանյանը։ Վերադառնալով Լուվր՝ նա վիրավորվում է. «Իմ թագավորն ինձ չի՞ վստահում»։-«Ընդհակառակը։ Ես Ձեզ նշանակում եմ հրացանակիրների կապիտան»։

Աթոսի որդին՝ վիկոնտ Ռաուլ դը Բրաժելոնը պալատականների շքախմբով Հավրում դիմավորում է արքաքյադուստր Հենրիետային` Անգլիայի թագավորի քրոջը և Ֆրանսիայի թագավորի հարսնացուին։ Պչրասեր արքայադուստրը սիրո հրդեհ է բռնկում իրեն ուղեկցող դուքս Բեկինհեմը և կոմս դը Գիշի սրտերում։ Շուտով դա դադարում է գաղտնիք մնալ։ Բեկինհեմին Անգլիա վերադարձնելը դժվար չէր (արքայամայր Աննա Ավստրիացին խնդրում է նրան այդ մասին` նրա հանգուցյալ հոր սիրելին լինելու իրավունքով), ավելի դժվար էր վարվել Լյուդովիկոս XIV-ի հպատակների հետ։ Վիկոնտ դը Բրաժելոնը ակամա լսում է դը Գիշի խոսակցությունը վիկոնտ դը Վարդի հետ, ով չափազանց թեթևամիտ է արտահայտվում ոչ միայն արքայադստեր, այլև դ'Արտանյանի մասին։ «Գիշի սրտում Դուք կիրք եք արթնացնում նրա տիրոջ հարսնացուի հանդեպ,-հանդիմանում է Ռաուլը դը Վարդին,-իսկ ինձ ցանկանում եք տրամադրել իմ հոր մոտ ընկերոջ դեմ»։ Ռաուլի և դը Վարդի վեճին խառնվում է Բեկինհեմը, ով հեռանալով Ֆրանսիայից, որտեղ մենամարտերը արգելված էին, մենամարտում է դը Վարդի հետ։ Ծովափնյա հանդիպման ժամանակ երկուսն էլ ծանր վիրավորվում են։ Բեկինհեմը վերադառնում է Լոնդոն, դը Վարդը բուժում է վերքերը Փարիզից հեռու՝ անհամբեր սպասելով այնտեղ վերադառնալուն։

Նա Ռաուլին ևս մեկ վերք էր հասցրել։ Հարված հասցնելով դ'Արտանյանի պատվին՝ դը Վարդը ակամա վիրավորել էր հենց Ռաուլին և Աթոսին. «Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ ծնողներից է աշխարհ եկել կոմս դը Լա Ֆերի կողմից որդեգրվոծ վիկոնտ դը Բրաժելոնը։ Իսկ ինչ վերաբերվում է շևալյե դ'Արտանյանին` նա մի ժամանակ խորտակել է մի հարգարժան տիկնոջ, ում սիրել է իմ հայրը»։- «Այդ տիկինը, որին անվանում էին Միլեդի,- պատասխանում է զայրացած Աթոսը,- երեք անգամ մահափորձ է կատարել դ'Արտանյանի կյանքի դեմ և դանակը տվել է մարդասպան Բեկինհեմի ձեռքը։ Նա հանցագործ էր»։

Այդ ամենից բացի Ռաուլին տխրեցնում է այն, որ թագավորը խորհուրդ է տալիս Աթոսին հետաձգել նրա ամուսնությունը Լուիզա դը Լավալյերի` արքայադուստր Հենրիետայի ֆրեյլինի հետ։ Ճակատագրի բերումով այդ որոշումը համընկնում է թագավորի և արքայադստեր զրույցի հետ, ով բողոքում էր Նորին Մեծությանը, որպես խանդոտ կին։ Որպեսզի վերջ դնի բոլոր բամբասանքներին, թագավորը արքայադստերն առնում է իր պաշտպանության տակ։ Անսպասելի, ինչը լինում է միայն արքայական ընտանիքների հետ, թագավորի և նրա հարսնացուի միջև առաջանում են ավելի քան բարեկամական զգացմունքներ... Սակայն այս դեպքում ևս անհրաժեշտ էր պարկեշտ պատճառաբանություն. թող պալատտը մտածի, թե թագավորը հետաձգել է վիկոնտ դը Բրաժելոնի և Լուիզայի ամուսնությունը։

Դը Բրաժելոնը մեկնում է Կալե` քրոջից և Ֆուկեից Կարլոս II-ին ուղղված նամակներով։ Մեկնումից առաջ արքայադուստր Հենրիետայի մոտ ընդունելության ժամանակ նա դժգոհւմ է, որ արդեն մեկ ամիս թագավորը հետաձգել է հարսանիքը, նա այրվում է սիրուց։ «Ինչպե՞ս, արդեն մեկ ամի՞ս»,- զարմանում է արքայադուստրը։ Նշանակում է թագավորը խաբել է իրեն և արդեն մեկ ամիս սիրում է իր ֆրեյլինին...

Այս ամենից բացի երիտասարդ թագավորի մեկ բարի հայացքը բավական է լինում, որ Լուիզայի սրտում սեր ծնվի՝ անհամեմատելի այն համակրանքի հետ, որը նա մինչ այդ տածում էր իր փեսացուի նկատմամբ։ Նա խոստովանում է թագավորին իրեն համակած զգացմունքաի մասին։ Թագավորը շոյված է և պատրաստ է պատասխանել նրա զգացմունքներին։ Դժբախտաբար, հենց այդ ժամանակ Արամիսը, ցանկանալով ամրացնել Ֆուկեի ազդեցությունը թագավորի նկատմամբ, մտահղացում է տալիս նրան Լուիզային գրել սիրային նամակ և հարուստ նվեր անել նրան. քաղաքականության մեջ բոլոր միջոցներն արդարացված են. «Ես գահի վրա ուզում եմ տեսնել այնպիսի թագավորի, ով հավատարիմ կլինի պարոն Ֆուկեին, ով էլ իր հերթին հավատարիմ կլինի ինձ։ Ես իշխանություն ունեմ այս ամենն իրականացնելու համար»։

Արամիսն իսկապես ուներ իշխանություն, որը բարձր էր փողից և պալատում ունեցած դիրքից։ Դ'Արտանյանն իմանում է նրա գաղտնի ֆինանսական հարաբերությունների մասին Բաստիլի պարետ Բեզմոյի հետ, այն մասին, որ Բեզմոն փաստացի գնված է Արամիսի կողմից, որ Բաստիլում կա ոմն գաղտնի կալանավոր Մարչիալի անունով, ով բանտ է նետվել կարդինալ Մազարինիի կողմից, պահվում է բավական լավ, բայց ավելի խիստ քան մյուս կալանավորները։ Ո՞վ է նա, և ի՞նչն է նրան կապում Արամիսի հետ։

Ֆոնտենբլոյում` թագավորի կալվածքից ոչ հեռու, հյուրանոցում տեղավորվում են յոթ կարևոր անձինք` յուրաքանչյուրն իր շքախմբով։ «Կարմիր Սիրամարգում» իջևանում են Արամիսը և մի ծեր ֆրանցիսկյան վանական։ Այդ բոլոր մարդիկ, ներառյալ Վաննի եպիսկոպոս՝ նախկին հրացանակիրը, ճիզվիտների միաբանության անդամներ են։ Վանականը՝ միաբանության գլխավորը, մահվան շեմին ցանկանում էր նշանակել իր հաջորդին։ Թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է առանձին հայտներ նրան գաղտնիք, որից կախված կլիներ ոչ միայն միաբանության, այլև ամբողջ Եվրոպայի ճակատաիրը։ Ընտրությունը կանգ է առնում Արամիսի վրա. նա գիտեր իսկապես մեծ ու ահավոր գաղտնիք։ Վանականի թաղման վկան է դառնում դ'Արտանյանը։ Հուղարկավորությանը Արամիսի ներկայությունը ավելի է սրում նրա հետաքրքրությունը...

Արամիսը վրդովվում է։ Դ'Արտանյանը խառնվել էր նրա Բել-Իլի գործերին, իսկ այժմ էլ Նորին Մեծւթյանն է ներկայացնում գերազանց ինժեներ և քարտեզագիր Պորտոսին, ով հրացանակիրների կապիտանի հովանավորությամբ ստացել էր բարձր կոչում։ Դ'Արտանյանը Վաննի եպիսկոպսի համար ևս խոսք է բացում թագավորի մոտ։ «Դուք կարդինալ կդառնաք,- Արամիսին խոստանում է Լյուդովիկոս XIV-ը,- և շնորհակալ կլինեք պարոն Ֆուկեի եռանդի համար»։

Արամիսի ծրագրերը կտրուկ փոխվում են. անհրաժեշտ է վերադարձնել Ֆուկեի նամակը Լուիզա դը Լավալյերին։ Բայց Լուիզան պնդում է, որ նամակ չի ստացել։ Նշանակում էր նամակը գողացվե՞լ է ինչ-որ մեկի կողմից։ Ի՞նչ նպատակով։ Մի՞թե դրա տակ նոր քաղաքական խարդավանք է թաքնված։

Թագավորի և Լուիզայի կիրքն ավելացնում է դը Գիշի և Փարիզ վերադարձած դը Վարդի մենամարտը։ Դը Վարդը հայտնում է Ռաուլին, որ նորին Մեծության պայծառ հայացքը այժմ ուղղված է ոչ թե արքայադստերը, այլ նրա ֆրեյլինին։ Վիրավորված են ոչ միայն երկու տիկնայք, այլև երիտասարդ վիկոնտ դը Բրաժելոնը։ Մենամարտի ժամանակ դը Գիշը ծանր վիրավորվում Է։ Թագավորն իմանում է, որ մենամարտը տեղի է ունեցել Լուիզայի պատճառով։ Դա սկանդալ էր։ Կրկնակի վրդովված էին արքայամարյրը, արքայադուստր Հենրիետան և երիտասարդ թագուհին։ «Տիկին Լավալերին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել մայրաքաղաքից»։ Լուիզայի շփոթությունը թագավորն ընդունւմ է, որպես սառնություն. «Մի՞թե նա դեռ սիրում է դը Բրաժելոնին»։ Լուիզան հուսահատ փախչում է պալատից և թաքնվում կարմելիտկաների մենաստանում։ Դ'Արտանյանը հնարավորություն է գտնում այդ մասին հայտնել իր տիրոջը։ Թագավորը Լուիզայից ներում է խնդրում։ Պալատում խիստ գաղտնի կազմակերպվում է Լյուդովիկոս XIV-ի և տիկին դը Լավալերի գաղտնի ժամադրությունը։

Դը Բրաժելոնը Լոնդոնում ստանում է միանգամից երկու նամակ։ Առաջինը՝ դը Գիշից. «Ես վիրավոր եմ, հիվանդ եմ, արագ վերադարձեք»։ Երկրորդը՝ անանուն. «Ձեր սիրո ամրոցը խորտակվում է»։ Հավելումն դրա՝ Կարլոս II-ը տեղեկանում է քրոջից. «Անհրաժեշտ է դը Բրաժելոնին անհապաղ Փարիզ ուղարկել»։

Դը Գիշը փորձում է հանգստացնել ընկերոջը. ամեն տեսակ բամբասանքներ են պտտվում անմեղ բաների մասին։ Դ'Արտանյանը ի պատասխան դը Բրաժելոնի հարցին, թե ինչ է տեղի ունեցել Փարիզում իր բացակայության ժամանակ, վրդովվում է. «Մի՞թե Դուք ուզում եք, որ ես Ձեզ զզվանք ներշնչեմ Ձեր սիրելիի նկատմամբ և սովորեցնեմ անիծել կանանց, որոնք մեր կյանքի երջանկությունն են»։ Լուիզայի ընկերուհին՝ Օրա Մոնտալեն բոլոր տեղեկությունների համար ուղարկում է Ռաուլին իրենց տիկնոջ՝ արքայադուստր Հենրիետայի մոտ։ Արքայադուստրը ուղեկցում է նրան Լուիզայի սենյակը և ցուց է տալիս գաղտնի աստիճանը, նրա հարսնացուի սենյակ իջնող անցքը և թագավորի պահանջով արված նրա դիմանկարը։

Ռաուլը պատրաստվում է մենամարտել կոմս դը Սենտ-Էնյանի հետ, ով խառն էր այդ պատմության մեջ։ Սենտ-Էնյենը վախից դիմում է թագավորի ողորմությանը. Նրին Մեծությունը խոստանում է ամեն ինչ հեշտ լուծել։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Թագավորի մոտ է գալիս Աթոսը. «Ձերդ Մեծություն, սա ազնվականների պատվին է վերաբերում։ Ինչո՞ւ վիկոնտին հեռացրիք Լոնդոն»։ «Դուք մոռանում եք, որ Ձեր առաջ Ձեր թագավորն է»։ «Իսկ Դուք մոռանում եք, որ կառուցել երջանկությունը ուրի դժբախտության վրա, որը հասցրել եք դուք, մեղք է»։ Աթոսը կոտրում է թուրը ծնկով և նետում թագովորի ոտքերի տակ, որը շնչասպառ էր լինում զայրույթից ու ամոթից։ Ոչ թե երկու մարդ, այլ Ֆրանսիայի երկու դարաշրջան են այդ երեկո բախվում Լուվրում...

Անցյալ ժամանակի ստվերը՝ դքսուհի դը Շևրեզը նույն ժամանակ հայտնվում է Արամիսի մոտ։ Նա տեսել էր Արամիսին ֆրանցիսկյան վանականի թաղմանը, նա, ով ճիզվիտների միաբանության գաղտնի լրտես էր, վերադարձել էր Փարիզ, որպեսզի վերականգնի իր կորցրած կարողությունը։ Նրա մոտ կային Մազարինիի նամակները, որից հետևում էր, որ Ֆուկեն երբևէ գանձարանից փոխ է առել տասներեք միլիոն (այն փողերը, որ Կոլբերը կարդինալի կտակով թողել էր թագավորին, բայց որի մասին գիտեր միայն Ֆուկեն և նա չէր կարող կրել մեղադրանքը)։ Դքսուհին առաջարկում է Արամիսին գնել նամակները, բայց կտրուկ մերժում է ստանում։

Արամիսը շտապում է Ֆուկեին հայտնել այդ այցի մասին։ Ֆուկեին ջախջախում է Արամիսի տեղեկությունը. նրան հաջողվել էր հենց նույն առավոտյան իր սիրուհու ամուսնուն՝ պարոն Վանելյային վաճառել պալատական բռնազավթված տեղերից մեկը՝ ավելի կարևոր, քան նրա ներկա պաշտոնն էր՝ դատախազի պաշտոնը։ Արամիսն ու Ֆուկեն աղաչում են Վանելյային շահել գործը, ով համառում է։ Առաջարկում են կրկնակին։ Վանելյայի գրպանից ընկնում է թերթ, որը Ֆուկեի հետ գործարքի սևագրությունն էր՝ գրված Կոլբերի ձեռքով՝ Ֆուկեի մահվան և միաժամանակ Կոլբերի՝ Ֆրանսիայի համար առաջին պաշտոնն զբաղեցնելու դատավճիռը...

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Նամակը
  • Գլուխ 2. Սուրհանդակը
  • Գլուխ 3. Տեսակցություն
  • Գլուխ 4. Հայրը և որդին
  • Գլուխ 5. Որտեղ խոսքը Կրոպոլիի և ճանաչում չգտած մեծ գեղանկարչի մասին է
  • Գլուխ 6. Անծանոթը
  • Գլուխ 7. Պարրին
  • Գլուխ 8. Ինչպիսին էր Լյուդովիկոս XIV-ը քսաներկու տարեկան հասակում
  • Գլուխ 9. Որտեղ «Մեդիչիների հյուրանոցի» անծանոթը բացահայտում է իր ծպտյալությունը
  • Գլուխ 10. Կարդինալ Մազարինիի թվաբանությունը
  • Գլուխ 11. Կարդինալ Մազարինիի քաղաքականությունը
  • Գլուխ 12. Թագավորը և լեյտենանտը
  • Գլուխ 13. Մարիա Մանչինին
  • Գլուխ 14. Թագավորն ու լեյտենանտը լավ հիշողություններ են հայտաբերում
  • Գլուխ 15. Վտարանդին
  • Գլուխ 16. Remember
  • Գլուխ 17. Փնտրում են Արամիսին, իսկ գտնում են միայն Բազենին
  • Գլուխ 18. Դ'Արտանյանը փնտրում է Պորտոսին, իսկ գտնում է միայն Մուշկետոնին
  • Գլուխ 19. Դ'Արտանյանն ինչ էր պատրաստվում անել Փարիզում
  • Գլուխ 20. Լոմբարդի փողոցում գտնվող «Ոսկե վարսանդ» խանութում ընկերություն է ստեղծվում դ'Արտանյանի մտահղացումը շահագործելու համար
  • Գլուխ 21. Դ'Արտանյանը պատրաստվում է ճամփորդել Պլանշե և ընկ. առևտրական տան գործերով
  • Գլուխ 22. Դ'Արտանյանը ճամփորդում է Պլանշե և ընկ. առևտրական տան գործերով
  • Գլուխ 23. Հեղինակն իր կամքին հակառակ ստիպված է մի քիչ զբաղվել պատմությամբ
  • Գլուխ 24. Գանձը
  • Գլուխ 25. Ճահիճը
  • Գլուխ 26. Սիրտը և Խելքը
  • Գլուխ 27. Հաջորդ օրը
  • Գլուխ 28. Կոնտրաբանդա
  • Գլուխ 29. Դ'Արտանյանն սկսում է վախենալ, որ իր և Պլանշեի փողերն անվերադարձ կորել են
  • Գլուխ 30. «Պլանշե և ընկ.» բաժնետոմսերի արժեքը բարձրանում է
  • Գլուխ 31. Մոնկի կերպարն ուրվագծվում է
  • Գլուխ 32. Աթոսն ու դ'Արտանյանը նորից են հանդիպում «Եղջերվի եղջուր» հյուրանոցում
  • Գլուխ 33. Ունկնդրությունը
  • Գլուխ 34. Հարստության անհարմարությունները
  • Գլուխ 35. Ջրանցքի վրա
  • Գլուխ 36. Թե ինչ կախարդանքով դ'Արտանյանը առանձնատուն քաղեց սոճու արկղից
  • Գլուխ 37. Թե ինչպես դ'Արտանյանը, մինչև իր ակտիվում եկամուտներ գրանցելը, կարգավորեց ընկերության պասսիվը
  • Գլուխ 38. Որից երևում է, որ ֆրանսիացի խանութպանը տասնյոթերորդ դարում արդեն կարողացել էր վերականգնել իր պատիվը
  • Գլուխ 39. Մազարինիի խաղը
  • Գլուխ 40. Պետական գործը
  • Գլուխ 41. Պատմությունը
  • Գլուխ 42. Մազարինին շռայլող է դառնում
  • Գլուխ 43. Գենոն
  • Գլուխ 44. Կոլբերը
  • Գլուխ 45. Ազնիվ մարդու խոստովանությունը
  • Գլուխ 46. Ընծայագիրը
  • Գլուխ 47. Թե ինչպես Աննա Ավստրիացին Լյուդովիկոս XIV-ին մի խորհուրդ տվեց, իսկ պարոն Ֆուկեն՝ մի այլ խորհուրդ
  • Գլուխ 48. Հոգեվարքը

Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Կոլբերի առաջին հայտնությունը
  • Գլուխ 2. Լյուդովիկոս XIV-ի թագավորության առաջին օրը
  • Գլուխ 3. Կիրքը
  • Գլուխ 4. Դ'Արտանյանի դասը
  • Գլուխ 5. Թագավորը
  • Գլուխ 6. Պ-ն Ֆուկեի կալվածքը
  • Գլուխ 7. Աբբա Ֆուկեն
  • Գլուխ 8. Լաֆոնտենի գինին
  • Գլուխ 9. Սրահը Սեն-Մանդեում
  • Գլուխ 10. Էպիկուրականները
  • Գլուխ 11. Քառորդ ժամ ուշացումով
  • Գլուխ 12. Ճակատամարտի պլանը
  • Գլուխ 13. «Նոտր-Դամ» ցուցանակը կրող գինետունը
  • Գլուխ 14. Կեցցե՛ Կոլբերը
  • Գլուխ 15. Այն մասին, թե ինչպես դ'Էմերիի ադամանդը դ'Արտանյանի ձեռքն ընկավ
  • Գլուխ 16. Թե դ'Արտանյանն ինչ էական տարբերություն գտավ մոնսենյոր սուպերինտենդանտի և պարոն ինտենդանտի մեջ
  • Գլուխ 17. Սրտի և մտքի փիլիսոփայություն
  • Գլուխ 18. Ճամփորդություն
  • Գլուխ 19. Դ'Արտանյանը ծանոթանում է բանաստեղծի հետ, որն իր բանաստեղծությունները տպելու համար գրաշար է դարձել
  • Գլուխ 20. Դ'Արտանյանը շարունակում է տեղեկություններ հավաքել
  • Գլուխ 21. Ընթերցողն անկասկած կզարմանա, ինչպես զարմացավ դ'Արտանյանը, հին ծանոթի հանդիպելով
  • Գլուխ 22. Որում դ'Արտանյանի խառնակ մտքերն ուզում են պարզվել
  • Գլուխ 23. Եկեղեցական թափորը Վանն քաղաքում
  • Գլուխ 24. Վաննի եպիսկոպոսի վսեմությունը
  • Գլուխ 25. Պորտոսը սկսում է զղջալ, որ բերել է դ'Արտանյանին
  • Գլուխ 26. Դ'Արտանյանը շտապում է, Պորտոսը խռմփացնում է, իսկ Արամիսը խորհուրդ է տալիս
  • Գլուխ 27. Ֆուկեն գործում է
  • Գլուխ 28. Դ'Արտանյանը կապիտանի պաշտոնի արտոնագիր է ստանում
  • Գլուխ 29. Սիրահարն ու նրա սրտի տիրուհին
  • Գլուխ 30. Վերջապես հայտնվում այս պատմության հերոսուհին
  • Գլուխ 31. Մալիկոռնը և Մանիկանը
  • Գլուխ 32. Մանիկանն ու Մալիկոռնը
  • Գլուխ 33. Գրամոնների առանձնատան բակը
  • Գլուխ 34. Արքայադստեր դիմանկարը
  • Գլուխ 35. Հավրում
  • Գլուխ 36. Ծովում
  • Գլուխ 37. Վրանները
  • Գլուխ 38. Գիշերը
  • Գլուխ 39. Հավրից Փարիզ
  • Գլուխ 40. Թե ինչ էր մտածում շըվալիե դը Լորենը արքայադստեր մասին
  • Գլուխ 41. Օրա դը Մոնտալեի սյուրպրիզը
  • Գլուխ 42. Աթոսի համաձայնությունը
  • Գլուխ 43. Արքայազնը խանդում է դուքս Բեկինգհեմին
  • Գլուխ 44. FOR EVER
  • Գլուխ 45. Նորին մեծություն Լյուդովիկոս XIV-ը համարում է, որ Լուիզա դը Լավալյերը բավականաչափ հարուստ և բավականաչափ գեղեցիկ չէ ազնվականի համար, ինչպիսին վիկոնտ դը Բրաժելոնն է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]