Երկաթե դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկաթե դիմակ
Man in the Iron Masque crop.jpg
Ծնվել է 1640-ականներ
Մահացել է նոյեմբերի 19, 1703({{padleft:1703|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1]
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Man in the Iron Mask Վիքիպահեստում
Էքսիլես ամրոցը Էքսիլես կոմունայում, որտեղ վերջին անգամ տեսել են դիմակով կալանավորին

Երկաթե դիմակ (ֆր.՝ Le masque de fer, 1640-ականներ - նոյեմբերի 19, 1703({{padleft:1703|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), խորհրդավոր կալանավոր, որը կրում էր 64489001 համարը Լյուդովիկոս XIV արքայի գահակալման ժամանակաշրջանում: Կալանավորը մի շարք բանտերում է անազատության մեջ պահվել, այդ թվում և Բաստիլում: Նա կրում էր թավշե դիմակ (ավելի ուշ լեգենդները թավշյա դիմակը վերածեցին երկաթյայի):

Առաջին հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդավոր կալանավորի մասին անդրանիկ հիշատակումները հայտնվեցին «Mémoires secrets pour servir à l’histoire de Perse» («Գաղտնի նոթերի պարսից արքունիքից», Ամստերդամ, 1745-ից 1746 թվականներ) գրքում: Այստեղից կարելի է իմանալ, որ «Երկաթե դիմակը» Վերմանդուայի դուքսն է՝ Լյուդովիկոս XIV և Լուիզա Ֆրանսուազա դը Լավալիերի ապօրինի զավակը, ով, իբր, ապտակել է իր արյունակից եղբորը՝ Լյուդովիկոս Մեծ Դոֆինին և մեղքը քավել է հավերժ բանտարկությամբ: Այս տարբերակը անճշմարտանման է, քանի որ իսկական Լյուդովիկոս Բուրբոնցին վախճանվել է դեռևս 1683 թվականին՝ տասնվեց տարեկան հասակում:

Ֆրանսիացի գրող Վոլտերն իր «Լյուդովիկոս XIV-ի դարը» (1751 թվական) գրքում մեծ հետաքրքրություն առաջացրեց այդ հանելուկային անհատականության մասին. նա առաջին անգամ շարադրեց այն լեգենդը, ըստ որի «Երկաթե դիմակը» Լյուդովիկոս XIV թագավորի երկվորյակ եղբայրն էր: Արդյունքում ստեղծվեցին տասնյակ զանազան ենթադրություններ այդ կալանավորի և նրա բանտարկության մասին: Մի շարք հոլանդացի գրողներ ենթադրում էին, որ «Երկաթե դիմակը» այլազգի է, երիտասարդ մի ազնվական, Աննա Ավստրուհի թագուհու կամերգերը և Լյուդովիկոս XIV արքայի իսկական հայրը: Ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսուա Ժոզեֆ Լագրանժ-Շանսելը փորձել է ապացուցել իր «L’année littéraire» (1759) ստեղծագործության մեջ, որ Երկաթե դիմակը ոչ այլ ոք էր, եթե ոչ Ֆրանսուա դը Բոֆոր դուքսը, որն ամբողջությամբ հերքել է Հ. Օլերն իր «Histoire de la fronde» ստեղծագործությունում: Առավել ճշմարիտ տեղեկություն Երկաթե դիմակի մասին առաջին անգամ տվել է ճիզվիտ Գրիֆֆեն, Բաստիլի նախկին հոգևորականը, ով այդտեղ ծառայել է ինը տարի: Վերջինս իր «Traité des différentes sortes de preuves qui servent à établir la vérité dans l’Histoire» (1769) ստեղծագործությունում ներկայացրել է Դուժոնկայի՝ Բաստիլի թագավորական լեյտենանտի օրագիրը, ինչպես նաև Սուրբ Պողոս եկեղեցում մահկանացուն կնքած անձանց ցուցակները: Ըստ վերոհիշյալ օրագրի, 1698 թվականի սեպտեմբերի 19-ին Սուրբ Մարգարիտ կղզուց գահավորակով մի կալանավոր են բերում, ում անունը անհայտ է մնացել, իսկ երեսին սևաթույր թավշյա (ոչ երկաթյա) դիմակ է եղել:

Խորհրդավոր կալանավորն իր մահկանացուն կնքել է 1703 թվականի նոյեմբերի 19-ին: «Dictionnaire philosophique» գրքի յոթերորդ հրատարակությունում, որտեղ կա հոդված Աննա Ավստրուհու մասին, Վոլտերը կրկին է անդրադարձել «Երկաթե դիմակին»՝ նշելով, որ նա գիտի ավելին, քան Գրիֆֆեն, սակայն, որպես ֆրանսիացի, պետք է լռի այդ կապակցությամբ:

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV արքայի ապօրինի եղբայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոհիշյալ հոդվածում խոսվում է այն մասին, որ Երկաթյա դիմակը Լյուդովիկոս XIV թագավորի ավագ եղբայրն էր և Աննա Ավստրուհու ապօրինի զավակը. ի դեպ, նրա անպտղությամբ տառապելը չեղարկվեց այդ տղայի ծնվելուց հետո, հետո ծնվեց նաև Լյուդովիկոս XIV-ը իր ամուսնուց: Լյուդովիկոս XIV-ը, իմանալով իր ապօրինի եղբոր չափահասության մասին, հրամայում է կալանքի ենթարկել վերջինիս:

Լինգեն, իր «Bastille devoilée» ստեղծագործությունում Երկաթե դիմակին հորը համարում է Բեքինգեմի դուքսին: Պատմաբան Ռոբեր Ամբելենը հայտնում է մի այլ տարբերակի մասին. Լյուդովիկոս XIV-ը Լյուդովիկոս XIII-ի օրինական որդին չէր: Նրա իսկական հորը Ռոբերը համարել է տարբեր մարդկանց՝ կարդինալական գվարդիայի կապիտան Ֆրանսուա Դոժե դը Կավուային, Կոնդե արքայազնին, ինչպես նաև Ջուլիո Մազարինիին[2]:

Լյուդովիկոս XIV արքայի երկվորյակ եղբայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբա Սուլյավին, ով հրատարակել է «Mémoires du Maréchal de Richelieu» (Լոնդոն և Փարիզ, 1790) գիրքը, փորձել է ապացուցել, որ Երկաթե դիմակը Լյուդովիկոս XIV արքայի երկվորյակ եղբայրն է: Լյուդովիկոս XIII-ը հրամայել է գաղտնածածուկ դաստիարակել այդ արքայազնին, որպեսզի կանխի այն անհաջողությունները, որոնք, ըստ կանխատեսության, պետք է տեղի ունենային արքայական ընտանիքում: Մազարինիի մահից հետո Լյուդովիկոս XIV թագավորն իմանում է եղբոր ծնունդի մասին և հրամայում է անազատության մեջ պահել վերջինիս: Նրանց չափազանց նմանության պատճառով ստիպել է եղբորը դիմակ կրել: Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ այդ վարկածը համարվում էր առավել ճշմարտանման:

Արկածախնդիր Մատտիոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այլ տեղեկությունների սև թավշյա դիմակով գերին գրանցվել է Բաստիլի ցուցակներում Մատտիոլի անվամբ: Իտալական փաստաթղթերում կապահպանված տեղեկություն, ըստ որի Երկաթե դիմակը ոչ այլ ոք է, եթե ոչ Էրկոլ Անտոնիո Մատտիոլին: Վերջինս 1678 թվականին խոստացել էր Լյուդովիկոս XIV արքային, որ կհամոզի իր դուքսին հանձնել Կազալե Մոնֆերատոյում գտնվող ամրոցը. այդ ամենից նա ստացավ 100000 սկուդո և այլ թանկարժեք նվերներ, սակայն, գաղտնիքը բաց արեց Սավոյային, Իսպանիային և Ավստրիային: Այդ արարքից վրեժ լուծելու նպատակով ֆրանսիայի կառավարությունը բանտարկեց նրան սկզբից Սուբ Մարգարիտի կղզում, իսկ ավելի ուշ Բաստիլում: Այս վարկածը դարձավ գերիշխող ընդհուպ 19-րդ դարի վերջերը:

Գեներալ Վիվիեն դը Բուլոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկագրեր վերծանող Էթիեն Բազերին, երեք տարի աշխատելուց հետո, վերծանեց Լյուդովիկոս XIV արքայի արխիվը: Փաստաթղթերում գտնվեց արքայի հրամանը, ըստ որի նա կարգադրել էր բանտարկել ոմն մի կալանավորի, որը զբոսանքի ժամանակ երևա միայն […]: Այստեղ տեքստում կան ծածկագրեր, որոնք հնարավոր չեղան վերծանել: Հետազոտողների մի շարք ենթադրում է, որ այդ կոդերը նշանակում են «…դիմակով»: Այդ կալանավորը Վիվիեն դը Բուլոնդն էր (ֆր.՝ Vivien de Bulonde), ով խայտառակել էր ինքն իրեն ու ֆրանսիական բանակին Իննամյա պատերազմի ժամանակ[3]:

Այլ վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգը (1873) համատեղությամբ Ռիզեի («Die eiserne Maske», Գրեյֆսվալդ, 1876) պնդում է, որ Երկաթե դիմակը լոթարինգացի ազնվական Արմուազն է, ով 1672 թվականին Իսպանական Նիդերլանդներում գլխավորել է Լյուդովիկոս XIV-ի դեմ կնքված պայմանագիրը և 1673 թվականին բանտարկվում է:

Գոյություն ունի մի տարբերակ, ըստ որի դիմակի տակ թաքնվել է Պետրոս I արքան, ով ուղևորվել էր Եվրոպա՝ իրականացնելու «Մեծ դեսպանություն» ծրագիրը, իսկ դեպի Ռուսաստան վերադարձել է նրա ինքնակոչ եղբայր:

1963 թվականին ֆրանսիացի պատմաբան Շառլ Բենեկրուտը մի հետաքրքիր վարկած է առաջ քաշել: Ըստ նրա, Երկաթե դիմակը կարդինալ Մազարինին է: 1614 թվականին Պոլինեզիայից դեպի Ֆրանսիա է բերվել տասներկուամյա մի բնիկ ալբինոս, ով, ի զարմանս բյուրոց, ջրի կաթիլի պես նման է կարդինալ Մազարինիին: Առաջին անգամ նրանց նմանությունը նկատել է դուքս Դը Գոլը 1655 թվականին:

1976 թվականին խորհրդային հետազոտող Յուրի Բորիսովիչ Տատարինովը, ըստ իր վերլուծության Երկաթե դիմակ է նշել մի քանի անձանց, ըստ մասնավորի՝ Ֆուկե, Մատտիոլի և Էստաշ Դոժե[4]:

Գեղարվեստական արտացոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Амбелен Р. Драмы и секреты истории. — М.: Прогресс-Академия, 1993, С. 76-77.
  3. Կաղապար:Книга:Singh, S.: The Code Book
  4. Наука и жизнь № 3-1977

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ален Деко. Железная маска из чёрного бархата // Великие загадки истории / пер. И.Алчеева. — М.: Вече, 2004, 2006. — С. 267-311. — 480 с. — (Великие тайны). — 5000 экз. — ISBN 5-9533-0229-0
  • Maurice Duvivier: Le Masque de Fer. Armand Collin, Paris 1952
  • Frantz Funck-Brentano: Die Bastille in der Legende und nach historischen Dokumenten (Legendes et archives de la Bastille). Schottlaender, Breslau 1899.
    • Französische Ausgabe Légendes et archives de la Bastille, Paris, Hachette 1901 Archive
  • Frantz Funck-Brentano: L'Homme au masque de velours noir dit Le Masque de fer. In: Revue historique, Bd.55, 1894
  • David Kahn: The Man in the Iron Mask – Encore et Enfin. Cryptologia. Rose-Hulman Institute of Technology. Taylor & Francis, Philadelphia PA 29.2005, S. 43–94. ISSN 0161-1194
  • Georges Mongrédien: Le masque du fer. Le Grand Livre du mois, Paris 1994, ISBN 2-7028-0321-0 (zuerst 1932).
  • John Noone: Der Mann hinter der eisernen Maske (The man behind the iron mask). Magnus-Verlag, Essen 2004, ISBN 3-88400-417-4.
  • Marcel Pagnol: Der Mann mit der eisernen Maske. Der Sonnenkönig und das Geheimnis des großen Unbekannten (Le masque de fer). Piper, München 2002, ISBN 3-492-22775-9 (zuerst französisch 1965, zitiert nach dtv-Ausgabe 1968)
  • August Riese: Die eiserne Maske. Auf Grund der neuesten französischen archivalischen Forschung „La vérité sur la masque de fer d'après des documents inédits des archives de la guerre etc. etc. par Th. Jung, officier d'état-major, par 1873“, so wie anderen französischen Quellen. Verlag Bamberg, Greifswald 1876.
    • Th. Jung La vérité sur la masque de fer, Paris 1873 Archive
  • Marius Topin: La homme au Masque de Fer. Didier, Paris 1870, Archive
  • Hugh R. Williamson: Who was the man with the iron mask and other historical mysteries. Penguin, London 2002, ISBN 0-14-139097-2 (Repr. d. Ausg. Historical enigmas, London 1974)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]