Սուսերամարտի ուսուցիչը (վեպ)
Սուսերամարտի ուսուցիչը ֆր.՝ Mémoires d’un maître d’armes, ou dix huits mois à Saint-Pétersbourg | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն |
Թեմա | Դեկաբրիստների ապստամբություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1840 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն և Սանկտ Պետերբուրգ |
Հրատարակման տարեթիվ | 1840 |
«Սուսերամարտի ուսուցիչը» (ֆր.՝ Mémoires d’un maître d’armes, ou dix huits mois à Saint-Pétersbourg[1]), բառացի թարգմանությունը՝ «Սուսերամարտի ուսուցչի գրառումները կամ 18 ամիս Սանկտ Պետերբուրգում»։ Ալեքսանդր Դյումայի առաջին վեպերից մեկն է, որը գրվել է 1840 թվականին[2]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը առաջին անգամ տպագրվել է 1840 թվականին միաժամանակ Ֆրանսիայում և Բելգիայում։ Հետագայում մի քանի անգամ լույս է տեսել ֆրանսերենով։ Դյուման օգտվել է Գրեզյեի «Գրառումները» վեպից, որն իր անունով գրվել է Ռուսաստան այցելության ժամանակ։ Հեղինակը օգտվել է նաև տարաբնույթ պատմական ակնարկներից. «Մեմուարներ» (1827)` կոմս Սեգյե, «Ակնարկ Պողոս I-ի մահվան մասին» (1825)` Շատոգիրին, «Ալեքսանդր I-ի պատմությունը » (1826)` Ս. Ռաբբե և «Զեկույց հանձնաժողովի հետաքննությունից» (1826)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպում պատմվում է Գրեզյեի Սանկտ Պետերբուրգ այցելության մասին[3][4]։ Այնտեղ Գրեզյեն սկսել է սուսերամարտի դասեր տալ։ Նրա բոլոր աշակերտները ապագա դեկաբրիստներ են։ Նրանցից մեկը կոմս Աննենկովն է՝ Գրեզյեի հին բարեկամներից մեկի՝ Լուիզայի ամուսինը։ Շուտով խռովություն է բարձրանում, որը ճնշվում է Նիկոլայ I-ի կողմից։ Բոլոր դեկաբրիստները արտաքսվում են Սիբիր, նրանց մեջ է լինում նաև կոմս Աննենկովը։ Հուսահատված Լուիզան որոշում է գնալ ամուսնու հետևից և կիսել նրա հետ բանտի տաժանակրությունը։ Գրեզյեն որոշում է օգնել նրան։
Վեպը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում վեպի հրատարակությունը արգելված է եղել Նիկոլայ I-ի կողմից։ Դա պայմանավորված էր դեկաբրիստների վերելքի հետ։ Իր մեմուարներում (նրան պատմել է իշխանուհի Տրուբեցկայան, կայսրուհու ընկերուհին) Դյուման դա հիշում է.
Ցարական գրաքննությունը հատուկ հետևում էր Դյումայի վեպերին և արգելում էր Ռուսաստանում դրանց տպագրելը։ Սակայն, հակառակ դրան, գիրքը տարածվում էր Ռուսաստանում։ Եվ առաջին անգամ ռուսերենով Ռուսաստանում տպագրվեց 1925 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dumas, Alexandre (4 December 2015)։ Le maître d'armes: Nouvelle édition augmentée։ Arvensa Editions։ էջեր 402–։ ISBN 979-10-273-0208-6
- ↑ Alexandre Dumas (14 February 2015)։ The Fencing Master - Scholar's Choice Edition։ BiblioLife։ ISBN 978-1-297-00673-9
- ↑ Graham H. Roberts (18 January 2011)։ Other Voices: Three Centuries of Cultural Dialogue between Russia and Western Europe։ Cambridge Scholars Publishing։ էջեր 13–։ ISBN 978-1-4438-2790-4
- ↑ Alexandre Dumas (17 November 2013)։ Delphi Works of Alexandre Dumas (Illustrated)։ Delphi Classics։ էջեր 585–։ ISBN 978-1-908909-48-0
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուսերամարտի ուսուցիչ վեպը Archived 2010-05-28 at the Wayback Machine.
|