Մաշկուլյայի գայլուհին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաշկուլյայի գայլուհին ֆր.՝ Les Louves de Machecoul | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա և Գասպար դը Շերվիլ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Մարիա Կարոլինա Բուրբոն-Սիցիլիացի |
Ստեղծման տարեթիվ | 1858 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1858 |
Մաշկուլյայի գայլուհին ֆր.՝ Les Louves de Machecoul, Ալեքսանդր Դյումայի պատմավեպ, հրապարակված 1858 թվականին։ Դյուման վեպը գրել է Գասպար դե Շերվիլի հետ համագործակցելով։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի գործողությունները ընթանում են հեղինակի ժամանակի դարաշրջանում՝ 1831-1832 թվականների, կրճատ էքսկուրսիաներով, որոնք նկարագրում են Ֆրանսիական հեղափոխության պատմությունը։ Վեպի հերոսուհիներ Մարին և Բերտան մարքիզ դե Սուդի ապօրինի դուստրերն են, ովքեր միայնակ ապրում են իրենց ամրոցում։ Հարևանները նրանց անվանել են «մաշկուլյայի գայլուհիներ»։ Երկու աղջիկներն էլ սիրահարվում են իրենց հարևանին՝ բարոն Միշել դը Ռոժերիին։ Սիրային ինտրիգը ծավալվում է պատմական իրատարռությունների ֆոնի վրա․ վեպում նկարագրվում է 1832 թվականի հերցոգուհի Մարիա Կարոլինայի Վանդեայում ապստամբություն բարձրացնելու փորձը։ Խռովությանը մասնակցելու համար ձերբակալված Միշելը փրկվում և ամուսնանում է Մարիի հետ, իսկ Բերտան գնում է և ծառայության անցնում տաճարում։
|