Իսահակ Լակեդեմ (վեպ)
Իսահակ Լակեդեմ ֆր.՝ Isaac Laquedem | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Ապոլլոնիոս Թիանացի, Wandering Jew?, Parcae? և Կլեոպատրա |
Ստեղծման տարեթիվ | 1852 |
Հաջորդ | Ակտեա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1853 |
Իսահակ Լակեդեմ (ֆր.՝ Isaac Laquedem), Ալեքսանդր Դյումայի անավարտ[1]արկածային վեպ։
Առաջին անգամ հրապարակվել է «Le Constitutionnel» քաղաքական օրաթերթում 1852 թվականի դեկտեմբերից 1853 թվականի մարտ ամիսներին։ Հետո փարիզյան «Librairie Theatrale» հրատարակչությունը հրատարակեց այն առանձին գրքով(1853 թվական)։
Վեպում բարձրացված թեմաներն են թափառականությունը, անհնազանդությունը, անմահությունը, հին աշխարհի փոխարինումը նոր կարգերով, թեմաներ, որոնք անսովոր էին Դյումայի և «Երեք հրացանակիրների» շփոթված սիրողների համար։ Սրանով էլ բացատրվում է, թե ինչու է վեպը ավելի քիչ հայտնիություն վայելում հրատարակիչների շրջանում, համեմատած Դյումայի մյուս վեպերի հետ[1]։
Գործողությունների ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսվում է 1496 թվականին, բայց 7-րդ գլխից մարդկության պատմության նկարագրման լայն պատկերը շրջվում է մինչև Երուսաղեմի հիմնադրումը[1]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյումայի ֆանտաստիկ վեպը նվիրված է Հավերժական հրեային, ով իրեն անվանում է Իսահակ Լակեդեմ։ Դյուման պատմում է Հիսուսի կյանքի և նրա հարության մասին։ Փրկչից անիծված՝ Իսահակը մեկնում է հավերժական շրջագայությունների։ Նա հանդիպում է կախարդ Ապոլլոնիոս Թիանացու հետ, ով օգնում է նրան իջնել գետնի տակ, որտեղ Իսահակը գտնում է երեք Պարկ-աստվածուհիներին ովքեր մարդկային կյանքի թելեր էին մանում։ Իմանալով այն մասին, որ երկրի վրա նոր աստված է հայտնվել, աստվածուհիները մեռնում են։ Սակայն դրանից առաջ նրանք Իսահակին հնարավորություն են տալիս վերակենդանացնել Կլեոպատրա թագուհուն։ Նրա հետ Իսահակը գնում է Հռոմ, որտեղ Կլեոպատրան պիտի հրապուրեր Ներոնին Պոպպեա անվան ներքո, իսկ Իսահակը պիտի դառնար պալատականներից մեկը։
Այստեղ Իսահակի պատմությունը ընդմիջվում է և Դյումայի կողմից մտածված դյութազներգութունը մնում է անավարտ։ Հեղինակն առաջարկել է վեպը գրել հինգ մասով, որտեղ Իսահակ Լակեդեմի աչքերով պիտի ցույց տրվեր աշխարհի ողջ պատմությունը՝ Հռոմեական կայսրությունը, Կարլոս մեծի թագավորությունը, Շառլ IX-ի թագավորումը, Նապոլեոնի արշավանքները և ապագան՝ Մարդկության վերջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- librioom.net(չաշխատող հղում)
- bibliomaster.ru
|