Շևալյե դը Մեզոն Ռուժ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շևալյե դը Մեզոն Ռուժ
ֆր.՝ Le Chevalier de Maison-Rouge
Dumas2.JPG
ՀեղինակԱլեքսանդր Դյումա և Օգյուստ Մակե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1845
Նկարագրում էՓարիզ
ՆախորդԿոմսուհի դե Շարնի
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1846
Commons-logo.svg The Knight of the Red House Վիքիպահեստում

«Շևալյե դը Մեզոն Ռուժ» վեպը պատկանում է Ալեքսանդր Դյումայի վեպերի շարքին ֆրանսիական մեծ հեղափոխության մասին և կապվում է «Բժշկի նշումները» շարքի հետ, սակայն նրա հետ ուղղակիորեն չի առնչվում։ Հերոսը՝ Արման Մեզոն Ռուժը կրում է նույն ազգանունը, ինչպես որ «Ժոզեֆ Բալզամո» վեպի հերոս Ֆիլիպ դե Տավեռնե դե Մեզոն Ռուժը, բայց Արմանի հետ բարեկամական կապերի գրքում չի խոսվում։

Գլխավոր հերոսի նախատիպը եղել է ազնվական Ալեքսանդր դե Ռուժվիլը (ֆր.՝ Alexandre de Rougeville)։ Վեպում նկարագրվում է այսպես կոչված «Մեխակների դավադրությունը» (Complot de l'œillet), որին նա մասնակցել է։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունեցել 1793 թվականին։ Դավադիրները փորձում են փրկել պատժից թագուհի Մարի Անտուանետին։ Վեպը ողբերգական ավարտ է ունենում. Արմանը ինքնասպան է լինում տախտակամածի տակ թագուհու գլխատման ժամանակ։ Նրա ընկերները՝ Մորիսը, Լորենը և Ժենեվյեվան գտնում են իրենց մահը գիլյոտինում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]