1800-1812 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1818 թվականից՝ ակադեմիայի թոշակառու Իտալիայում)։ Ի տարբերություն նախորդների, իր բնանկարային էտյուդներում («Կոլիզեում», 1819, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) հետևել է լույսի և գույնի հարաբերակցությանը։ Ձգտելով արտահայտել բնապատկերի վավերականությունն ու ամբողջականությունը՝ Սիլվեստր Շչեդրինը դիմել է Էցչեներին, որոնել տոնային միասնականության արտահայտչամիջոցներ («Կապրի կղզում», 1826, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1828-1830-ական թվականներին բնանկարներում («Նեապոլի լուսնկա գիշերը», 1828-1829, Ռուս, թանգարան, Լենինգրադ) առկա են ռոմանտիկական ոգեշնչվածությունը, լուսագունային էֆեկտները։ Սիլվեստր Շչեդրինի «Նեապոլի շրջակայքում» (1825), «Ծածկապատշգամբ Սորենտոյում» (1827)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 550)։