Որթատունկերով պատշգամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որթատունկերով պատշգամբ
տեսակգեղանկար
նկարիչՍիլվեստր Շչեդրին
տարի1828
բարձրություն42,5 սանտիմետր
լայնություն60,8 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Որթատունկերով պատշգամբ կամ «Պատշգամբ ծովափին» (ռուս.՝ Веранда, обвитая виноградом), ռուս նկարիչ Սիլվեստր Շչեդրինի 1828 թվականին Նեապոլում ստեղծած կտավը, որը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվեստր Շչեդրինը Նեապոլում ստեղծել է բնանկարչական ինտերիերին նվիրված մի շարք կտավներ՝ կանաչապատ պատշգամբներով ու տեռասներով։ Կտավի ստեղծման շարժառիթը նկարիչն անվանել է «Պերգոլտա», իտալերեն պերգոլա (pergola) բառից, որը թարգմանաբար նշանակում է սողացող բույսերով ծածկված տաղավար։ Շչեդրինն առավել տարված էր լույսի խնդրով և օդի փոխանցման առանձնահատկություններով։ Նա փորձել է կոտրել տաք երանգները՝ ավելացնելով կապտա-մոխրագույն, արծաթափայլ երանգներ, որոնք օգնում են զգալ կեսօրվա իտալական օդի առանձնահատկությունները, երբ բնությունը ներկայանում է իր ողջ շքեղությամբ։ Այս նկարը կատարելապես փոխանցում է այդ դարաշրջանի ռուս ժողովրդի վերաբերմունքն ու ընկալումը, որ Իտալիան երջանկության, ներդաշնակության և ռոմանտիկայի մի աշխարհ է։

Շչեդրինի իտալական կտավները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государственная Третьяковская галерея. Искусство XII - начала XX века. - М.։ СканРус, 2007. - С. 116-117. - ISBN 978-5-93221-120-5.
  • Мировое искусство. Русская живопись. - СПб։ ООО «СЗКЭО „Кристалл“», 2007. - С. 69. - 185 с. - ISBN 5-9603-0064-8.