Լոջիա (իտալ.՝ loggia), կառույցի ծավալի մեջ, մեկ կողմից բաց պատշգամբ կամ նախամուտք։ Բաց կողմը ձևավորվում Է սյունակամարաշարով, բազրիքով և այլն։ Լոջիան հաճախ ճակատի ընդհանուր մշակման հիմնական տարրն է (ամբողջ ճակատը մշակվում է ռիթմիկ դասավորված լոջիաներով)։ Լոջիա են կոչվում նաև մեկ կամ մի քանի կողմից բաց սրահատիպ շենքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 662)։