«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Պարոյր Սկայորդի}}
Fixed grammar
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 6. Տող 6.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1997:
* Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1997:
* Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986:
* Հերոդոտոս, Պատմության գրքից, Երևան, 1986:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:09, 18 փետրվարի 2020-ի տարբերակ

Պարույր Սկայորդի
Մահացել է՝մ. թ. ա. 709
ՏոհմՀայկազունիներ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի[1] Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից[2] վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»[3]։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուա յի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։ Պարույր Սկայորդին դաշնակցել է Ասարհադոնի հետ՝ դաշինքն ամրապնդելով Ասարհադոնի դստեր հետ ամուսնությամբ:

Գրականություն

  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1997:
  • Հերոդոտոս, Պատմության գրքից, Երևան, 1986:

Ծանոթագրություններ

  1. այսինքն՝ Մարաստանի թագավոր
  2. Ասորեստանի թագավոր
  3. Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ