«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ 5.77.219.19 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում Հետ շրջել
չ Protected "Պարույր Սկայորդի" ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 06:39, 27 Մարտի 2018 (UTC)) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 06:39, 27 Մարտի 2018 (UTC)))
(Տարբերություն չկա)

06:39, 24 Մարտի 2018-ի տարբերակ

Պարույր Սկայորդի
Մահացել է՝մ. թ. ա. 709
ՏոհմՀայկազունիներ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի[1] Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից[2] վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»[3]։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուա յի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։

Ծանոթագրություններ

  1. այսինքն՝ Մարաստանի թագավոր
  2. Ասորեստանի թագավոր
  3. Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ