«Ուտի Առանձնակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 27. | Տող 27. | ||
{{Անավարտ}} |
{{Անավարտ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Ուտիքի գավառներ]] |
||
[[Կատեգորիա:Ուտի Առանձնակ]] |
14:29, 17 հունվարի 2017-ի տարբերակ
Ուտի Առանձնակ, Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառներից մեկը[1]։
Աշխարհագրություն
Տեղեկայվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին։
Պատմություն
Ուտի առանձնակում 462-ին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V-VII դդ.) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (VII դ.) հետո՝ Արմինա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562-ից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիսը (IX դարասկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։
Տես նաև
Արտաքին հղումներ
Գրականություն
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981