«Խոսրով Ա»–ի խմբագրումների տարբերություն
չ Մեսրոպ սահակյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մաս... |
հեռացվել է Կատեգորիա:Հայոց արքաներ, ավելացվեց Կատեգորիա:Արշակունիներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 15. | Տող 15. | ||
{{Հայոց արքաներ}} |
{{Հայոց արքաներ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Արշակունիներ]] |
20:18, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 211 թ.-ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թ.-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թ.-ին Խոսրով ը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։
Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է Արտավան V Արշակունուն։ Արտավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I-ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230 թ.-ին պարսկական բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232 թ.-ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրով Ատրպատականում հիմնել է Դավրեժ (այժմ՝ Թավրիզ) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի (234 - 245) կռվել է Սասանյանների դեմ ե պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
Գրականություն
- Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ., 1909
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968
- Հովսեպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ե., 1976, (Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին, 9. Հին հունական աղբյուրներ, 1)
- Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1, Ե., 1957
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|