«Ժորա Օհանջանյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Ժորա Օհանջանյան '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Ohanjyan Jora G.tif | չափ = 200px | backgrou...»: |
(Տարբերություն չկա)
|
18:46, 11 փետրվարի 2013-ի տարբերակ
Ժորա Օհանջանյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | Դեկտեմբեր 22, 1942 |
Ծննդավայր | Նորագյուղ, ԼՂՀ |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Ժորա Գրիգորի [ծ. 22.12. 1942, գ. Նորագյուղ (ԼՂՀ Ասկերանի շրջան)], ճարտարագետ, բարեգործ: Երևանի Մաշտոցի շրջգործկոմին կից ՙՀադրութին օգնություն՚ հանձնաժողովի (1988–90), ՙԱրցախ՚ հայրենակցական միության վարչության (1989-ից) անդամ, միաժամանակ` ՙԽաչեն՚ (1992–95) և ՙՇիրակ-Արցախ՚ (1992–96) բարեգործական միությունների հիմնադիր-նախագահ: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965): 1965–91-ին աշխատել է ՀԽՍՀ թեթև, տրանսպորտի նախարարությունների համակարգում, Երևանի պոլիտեխնիկական, Մոսկվայի էլեկտրատեխնիկական (Երևանի մասնաճյուղ) գիտահետազոտական ինստիտուտներում` գիտաշխատող, Երևանի քաղաքային, ապա Մաշտոցի շրջանային խորհուրդների գործկոմներում` վարչության պետ, շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1991-ից` ՙՀայռուսնավթգազ՚ շինմոնտաժային տրեստի վարչության պետ: 1988–94-ին համակարգել է երևանաբնակ արցախցիների հայրենակցական միությունների (ՙԴիզակ՚, ՙՇահումյան-Գետաշեն՚ ևն) ստեղծած կամավորական ջոկատների սպառազինության և գործուղման, պատերազմական շրջաններից 200 երեխաների ՀՀ տեղափոխման ու տեղավորման աշխատանքները: Արցախ է առաքել մեծ քանակի սննդամթերք, վառելանյութ: Զինադադարից հետո Ասկերանում հիմնել է շինտրեստ և վերականգնել ռմբահարված բնակելի շենքեր, դպրոցներ, բուժկետեր ևն: 1997-ին Լեհաստանում հիմնադրել է աղետի գոտուց, Սումգայիթից և Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից Լեհաստանում ապաստանած հայկական համայնքների միացյալ ընկերակցություն և մինչև 1999-ը զբաղվել նրանց աշխատանքի տեղավորման և հայրենիք վերադարձնելու խնդիրներով:[1]
Ծանոթագրություններ
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 699։
Արցախյան ազատամարտ | ||||
---|---|---|---|---|
Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |
|