Մասնակցի քննարկում:Armdesant

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Armdesant, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Vacio 13:23, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հոդվածի խմբագրումը[խմբագրել կոդը]

Ողջույն, Armdesant: Վաղուց մեզ մոտ կենսաբանության թեմայով այդքան չեն գրել: Շատ ուրախ եմ որ դուք միացել եք այս նախագծին: Ձեր և մյուս մասնակիցների աշխատանքը հեշտացնելու համար կուզենաի մի երկու խորհուրդ տալ: ա) պետք չե գրելհոդվածի սկզբում «Նյութը` Վիքիփեդիա ազատ հանագիտարանից» (դա ավտոմատիկորեն կարտացոլվի), բ) հոդվածի սկզբում ձևակերպումը գրելիս, գրեք այն մեծ գծիկով (—), որը կարող եք գտնել խմբագրման վահանակի ամենավերևի «Մուրքագրել» բաժնումը (երկրորդ գծիկը ձախից): Օրինակ՝ «Ջիլիջան — քաղաք Հայաստանի Տավուշի մարզում»: գ) մի մոռացեք տեղադրել «ինտերվիքիները» (միջլեզվային հղումները), որ հայերենի ու մյուս լեզուների նույն հոդվածները կարողանան «գտնել» իրար:) Եթե ձեզ համար դա բարդ է, կարող եք աստճանաբար անել դա, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մասնակից պատրաստ է ձեզ օգնել խորհրդով կամ էլ մեկ այլ բանով: Մեկ անգամ էլ բարի գալուստ Հայոց Վիքիպեդիա!Պանդուխտ 16:41, 9 Փետրվարի 2011 (UTC)

Հա, մոռացա: Ինչպես երևում է դուք թարգմանում եք ռուսերենից: Այնտեղ ներքում կա «Կատեգորիաներ», լավ կլիներ նրանք էլ թարգմանել, որ մեկ թեմայի հոդվածները լինեն մեկ կամ մի քանի կատեգորիաներում=)--Պանդուխտ 16:42, 9 Փետրվարի 2011 (UTC)
Ես ուղղակի չգիտեմ թե ինչպես նկարագրել երկու օրում կատարած աշխատանքը: Ոչ ոք դեռ նման բան չի արել: Հսկայական տեքստային ծավալ և բազմաթիվ հոդվածներում մի քանի օրում: Դու ուղղակի ռեկորդակիր ես: Ինչ վերաբերվում է ռուսերեն Растения հոդվածին, ապա այնտեղ կա միայն երկու պատկերը և ես չգիտեմ, թե դրանց տեղադրման դժվարությունը ինչումն է: Ուզում ես դու գրի հոդվածը և դրանից հետո դու կասես թե ինչպես կուզես ձևավորել, ես էլ դա կանեմ:)--Պանդուխտ 18:14, 14 Փետրվարի 2011 (UTC)
վաղուց քեզ պատասխանել եմ, անցիր իմ քննարկման էջ-)Պանդուխտ 13:51, 17 Փետրվարի 2011 (UTC)
ցանկալի չե հղումների բաժնի հղումները թողնել ռուսերեն, ավելի լավ է դրանք չտեղադրել, նույնը գրականությանն է վերաբերվում:--Պանդուխտ 14:53, 18 Փետրվարի 2011 (UTC)

Ողջույն, Armdesant: Կարծում եմ կապնվելու ամենահարմար եղանակն է էկեկտրոնային փոստը, գրիր ինձ՝ pandukht77@mail.ru --Պանդուխտ 12:11, 3 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Armdesant։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Էկոհամակարգ հոդվածն ընտրվել է 2012 թ. Մարտի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ-Վան 17:07, 17 Մարտի 2012 (UTC)[reply]

Հարգելի Armdesant։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Կառավարում հոդվածն ընտրվել է 2012 թ. Մարտի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ-Վան 09:26, 19 Մարտի 2012 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Armdesant: Խնդրում եմ ստուգել էլեկտրոնային փոստարկղը:--Պանդուխտ(նրդ|քնն) 20:19, 21 Մարտի 2012 (UTC)[reply]

Բեռնված պատկերներ[խմբագրել կոդը]

Ողջույն Armdesant, պատասխանեմ Բեկոյի քննարկման էջում գրած ձեր հարցերին։ Ցանկացած մեդիաֆայլը բեռնելիս, դուք պետք է անպայան նշեք հետևյալ չորս տվյալները.

  1. հեղինակի անունը
  2. աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
  3. արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
  4. ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)

Ձեր բեռնած ֆայլերում դրանք բացակայում են։ Խնդրում ենք լրացնել դրանք, այլապես պատկերները ենթակա են ջնջման։ Հարգանքներով --vacio 10:33, 6 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Հարգելի vacio, բայց ձեր կողմից նշված լրացումները ես չեմ կարող անել: Կարող եմ միայն ասել, որ այդ նկարները վերցված են <<Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 հանրագիտարան>>-ից, Երևան 2004 թվական, էջ 9-28, կխնդրեի ձեր օգնությունը այս խնդիրը լուծելու հարցում, այլապես նկարների ջնջման դեպքում հոդվածը կկորցնի իր էֆեկտը....

Gevorgyan MS.jpg – պակասող տվյալներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Armdesant։ Շնորհակալություն Gevorgyan MS.jpg ֆայլը բեռնելու համար, սակայն հեղինակային իրավունքների մասին տվյալները ամբողջական չեն։ Մասնավորապես բացակայում է/են.

  1. հեղինակի անունը
  2. աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
  3. արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
  4. ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)

Խնդրում եմ լրացրեք, այս տվյալները։ Եթե դա մեկ շաբաթվա ընթացքում չարվի, ապա ֆայլը կարող է ջնջվել: Հարգանքերով։ --Bekoքննարկում 16:24, 31 Մայիսի 2012 (UTC)[reply]

հարգելի Armdesant, խնդրվում է այսուհետ չբեռնել ոչ ազատ պատկերներ, մինչև մեր Վիքիպեդիայի հետ կապված խնդիրները լոуծվի, նայիր այստեղ : ERJANIK 12:05, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Armdesant։ Ձեր բեռնած Stepanakertbuilding.gif պատկերը ջնջվել է քանի որ ներկայացված չէին տվյալներ պատկերի հեղինակի, աղբյուրի, ստեղծման թվականի, արտոնագրի մասին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 12:09, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Armdesant։ Ձեր բեռնած Artsakhuniversity.jpg պատկերը ջնջվել է քանի որ ներկայացված չէին տվյալներ պատկերի հեղինակի, աղբյուրի, ստեղծման թվականի, արտոնագրի մասին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 12:09, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ջնջվել են պատկերներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Armdesant։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

  • Ohanyan-s.jpg
  • Ohanyan Seyran.jpg

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 20:59, 11 Փետրվարի 2013 (UTC)

Խնդիրներ բեռնված պատկերների հետ[խմբագրել կոդը]

Հարգելի Արմդեսանտ, ցավոք քո բեռնած վերջին պատկերները բոլորը ենթակա են ջնջման (բացի նրանցից, որոնք արդեն ջնջվել են)։ Խնդրում եմ պատկեր բեռնելիս անպայման լրացրեք այն կաղապարը, որը կա բեռնման էջում (ոչ ազատ պատկերների կաղապար), հակառակ դեպքում պատկերը կջնջվի անմիջապես և առանց զգուշացման։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքների վրա․

  • այն պատկերները, որոնց հեղինակը դուք չեք և որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով համարվում են ոչ ազատ պատկերներ և միայն խիստ սահմանափակ դեպքերում կարելի է բեռնել Վիքիպեդիա։ Մասնավորապես՝
  • չի կարելի բեռնել կենդանի անձանց լուսանկարներ (քանի որ տեխնիկապես հնարավոր է ստեղծել նրանց լուսանկարը և որպես ազատ պատկեր բեռնել Վիքիպեդիա)
  • չի կարելի մեկ հոդվածում օգտագործել մեկից ավել ոչ ազատ պատկեր
  • չի կարելի ոչ ազատ պատկերը օգտագործել մեկից ավել հոդվածում։

Մանրամասների համար խնդրում եմ տեսեք ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը։ Այս սահմանափակումներից խուսափելու համար լավագույն եղանակն է դիմել լուսանկարի հեղակին, խնդրել նրան թույլ տալ ազատ արտոնագրի տակ օգտագործել նրա ստեղծագործությունը։ Հիշեցնեմ, որ Վիքիպեդիայի նպատակը ազատ արտոնագրով նյութեր տարածելն է, այդ պատճառով էլ հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը խիստ սահմանափակ դեպքերում և սահմանափակ եղանակով կարելի է օգտագործել։

Շնորհակալություն ուշադրության և ըմբռնման համար։ --vacio 21:11, 11 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի vacio, կարծում եմ, իմ կողմից որևէ խախտում տեղի չի ունեցել: նախ անդրադառնամ ձեր կողմից ջնջված նկարներին: Եթե նկատեցիք, ես <<Աղբյուր>>-ի մեջ նշել էի թե որտեղից եմ վերցրել: Դրանցից առաջինը ՀՀ ՊՆ-ի պաշտոնական լուսանկարն էր, որը տեղադրված էր ՊՆ-ի պաշտոնական կայքում, և որի ազատ տարածման և օգտագործման վրա կայքը որևէ սահմանափակում չի դրել: Դա պաշտոնավոր մարդու էջ է, և կարելի է ասել որ որոշ չափով նաև պաշտոնական էջ է, ուստի աուրիշ ինչ նկար դնել, եթե ոչ իր պաշտոնականը: Դրանից բացի, հեղինակային իրավունքի մասին օրենքի համաձայն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտագործել այլ հեղինակների աշխատանքներ, եթե հղման տեսքով պահպանել է իրական հեղինակի անունը: Այս բոլոր չափանիշները ես պահպանել եմ, ուստի կարծում եմ, պետք է վերականգնել այդ նկարը:
Իսկ ինչ վերաբերվում է իմ կողմից բեռնված մյուս նկարներին, ապ դրանք բոլորը վերցված են Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004-ից, Ադմիններից

Beko-ն ինձ տեղեկացրել է, որ մենք ունե նք այդ հանրագիտարանի նյութերը օգտագործելու արտոնագիր, ուստի այդ նյութերի օգտագործման հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել: Տեղեկացնեմ նաև, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում եմ տեղադրեն Ղարաբաղյան ազատամարտին վերբեվող շուրջ 3000 հոդված իրենց լուսանկարներով, այմպես որ հուսով եմ խելամիտ կգտնվեք, կհասկանաք կատարվող աշխատանքի էությունը , և չեք պատրաստվում հերթով ջնջել դրանք... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armdesant (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Եթե պատրաստվում եք մեծ թվով պատկերներ բեռնել, ապա միանգամից զգուշացնեմ։ Պահաջներին չհամապատասխանող պատկերները ամեն շաբաթ ջնջվում են ավտոմատ՝ բոտի միջոցով։ Այնպես որ լավ կլինի, որ նախապես ճշտեք բոլոր պայմանները նախքան պատկերները բեռնելը։ Մյուս կողմից, եթե ունեք, մեծ թվով պատկերներ, որոնք միանշանակ համապատասխանում են բոլոր պահանջներին, ապա կարելի է այդ ամենը բեռնել բոտի միջոցով, այդպես կխնայեք հսկայական ժամանակ։
Հիմա պահանջների մասին։
  • Անկախ այն հարցից, թե որտեղից եք վերցրել պատկերը, ում են պատկանում դրա ՀԻ-երը, եթե համապատասխան կաղապարը լրացված չէ, ապա այդ պատկերը ադմինի կամ բոտի կողմից անպատճառ ջնջվելու է։ Դա անխուսափելի է։ Բեռման էջը, որից դուք օգտվում եք, այդ մասին մի քանի անգամ զգուշացնում է, այնպես որ պատասխանատվությունը ընկնում է բեռնողի և ոչ թե ջնջողի վրա։
Մինչ այժմ ձեր բեռնած վերջին պատկերներից ոչ մեկում լրացված չի այդ կաղապարը, դրա համար, անկախ նրանից, թե որտեղից են վերցված, կարճ ժամանակում դրանք ջնջվելու են (եթե մինչ այդ չուղղվեն)։
Եթե խնդիր ունեք կաղապարը լրացնելու հետ, դիմեք մեզ, մենք կօգնենք լրացնել։
  • Ինչ վերաբերում է ՊՆ կայքին։ Այնտեղի նյութերը պաշտպանված են ՀԻ-ով։ Հետևաբար ամբողջ նյութը, այդ թվում լուսանկարները Վիքիպեդիայում համարվում են «ոչ ազատ»։ Համոզվելու համար, կարող եք կայքի ներքևի մասում տեսնել ՀԻ նշանը։
  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հրատարակությունը կարծեմ, այո', ազատ է։ Վստահ լինելու համար կճշտեմ և կտեղեկացնեմ ձեզ։ Եթե պատկերը ազատ է, ապա խորհուրդ եմ տալիս բեռնել Վիքիպահեստ (commons.wikimedia.org), քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի պատկերը օգտագործել մյուս նախագծերում, ասենք անգլերեն կամ ռուսերեն վիքիներում։
Վերջում նշեմ, որ եթե պատրաստվում եք մեծ թվով հոդվածներ ավելացնել, ապա խորհուրդ կտամ ձեր պլանները նախապես ներկայացնեք Խորհրդարանում։ Մյուս մասնակիցները կարող են ձեզ օգտակար խորհուրդներ տալ (օրինակ, ինչպես նշեցի, մեծաքանակ պատկերները և հոդվածները ավելի արագ է բեռնել բոտով)։ Բացի այդ շատ աղբյուրներ ունեն Վիքիպեդիայիին երբեմն ոչ համապատասխան ոչ ոճ կամ շարադրանք (գնահատականներ, դրվատանք)․ նախապես քննարկելով հնարավոր կարող է լինել կանխել կամ նվազեցնել հետագա խնդիրները։ --vacio 22:07, 11 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի vacio, այդ մասին խորհրդարանում արդեն ներկայացրել եմ, մի խումբ մասնակիցների հետ հանդիպել ենք նույնիսկ, քննարկել մանրամասները: Օգնության կարիք չունեմ, միայն մի ջնջեք: Բոլոր լուսանկարները և հոդվածները առայժմ լինելու են վերոնշյալ հանրագիտարանից: բեռնված պատկերներց որև է մեկը լրացրեք ինչպես կարգն է, ես խոստանում եմ մնացած բոլոր այդ ձևով մշակեմ.... միայն խնդրում եմ, օգնեք այս հայրենանվեր աշխատանքը պատվով կատարել, այլ ոչ թե ակնթարթային ջնջեք նկարները կամ հոդվածները, այլ օգնեք ուղղել ու կարգավորել դրանք..... Ասեցիք Բոտ-ով կարելի է շատ նկարներ բեռնել չէ միանգամից. հիմա ես ունեմ եդ հանրագիտարանի լուսանկարների բազան, 1781 լուսանկար ` Անձամբ ՀՀ-ի տնօրենն է ինձ տվել դրանք, ու ոնց որ ասեցինք դրա արտոնագիրն էլ կա: ինչպես միանգամից բեռնենք ու հանգիստ շարունակենք???? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armdesant (քննարկում|ներդրումներ) 02:17, 12 Փետրվարի 2013‎ մասնակիցը։

Հարգելի Արմդեսանտ, ես փորձեցի պարզել պատկերների արտոնագրի հարցը, մասնավորապես խորհրդակցեցի Բեկոյի և Քսելջենի հետ։ ՂԱՊ հանրագիտարանի բովանդակությունը իսկապես, ինչպես նշված է այստեղ, ազատ է։ Սակայն պատկերների հարցը (ի տարբերություն տեքստային բովանդակության) որոշ ճշտումների ենթակա է։ Դուք փաստորեն պատրաստվում եք 1781 լուսանկար բեռնել ՂԱՊ-ից, այդպե՞ս է։ Հարց՝ կա՞ արդյոք ՂԱՊ-ում այս լուսանկարների հեղինակների ցանկ։
Խնդիրն այն է, որ եթե լուսանկարների հեղինակային իրավունքները ՂԱՊ-ին/ՀՀՀ-ին չեն պատկանում, ապա դա կարող է նշանակել, որ մենք չենք կարող պատկերները «ազատ» համարել («ազատ» մեզ մոտ նշանակում է, որ հեղինակային իրավունքների տերը պաշտոնապես հայտնել է, որ իր ստեղծագործությունը կարելի է օգտագործել ցանկացած կերպ, ցանկացած նպատակով): Եթե դուք մեզ տրամադրեք տեղեկություն լուսանկարիչների մասին, կփորձենք պարզել այդ հարցի պատասխանը։
Ինչ վերաբերում է, կաղապարը լրացնելուն, անշուշտ կօգնեմ ձեզ։ Սակայն նախ պետք է պարզել պատկերների ՀԻ հարցը, քանի որ դրանից կախված է, թե ո՛ր կաղապարը և ինչպես է պետք լրացնել։ Հարգանքներով --vacio 19:54, 13 Փետրվարի 2013 (UTC)
Հ․Գ․ Կներեք, երեկ չհասցրեցի պատասխանել, ինչպես խոստացել էի։ --vacio 19:55, 13 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի vacio, համապատասխան ուսումնասիրությունով պարզեցի, որ ՂԱՊ-ում առկա բոլոր լուսանկարները և քարտեզները պատրաստվել են ՀՀՀ-ի աշխատակազմի կողմից, և հանդիսանում են ՀՀՀ-ի սեփականությունը: Մասնավորապես մեջբերեմ. <<Քարտեզները, լուսանկարները և պատկերազարդումը պատրաստվել է է ՀՀՀ-ի կողմից Քարտեզագրության խմբագրության վարիչª Ս.Ս. Արմաղանյան, գիտ խմբագիրª Ա.Մ. Դավթյան, քարտեզների հեղինակներª Տ.Հ. Բաμայան, Գ.Գ. Գրիգոր յան, Ս.Ռ. Հասրաթյան Պատ կե րազարդ ման μաժ նի վա րիչª Ե.Դ. Մե լիք յան, լու սան կա րիչ ներª Հ.Ս. Ար մե նակ յան, Ա.Գ. Բար սեղ յան, Ա.Վ. Երե միշ յան, Մ.Հ. Շահ μազ յան>> Կարծում եմ սա պետք է բավականացնի..... Դրանից բացի մի քանի նման գրքեր ևս ուսումնասիրեցի, մասնավորապես <<Ս Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ ԼՂՀ>>, <<Հրանտ աբրահամյան, Մարտնչող Արցախ>> Այս 2 հեղինակներն ել վերցրել են այդ լուսանկարներց, և որպես Աղբյուր նշել են ՂԱՊ հանրագիտարանը: Եթե այս ամենը անգամ բավական չի, ապա միայն ասեք թե ինչ է պետք.. արտոնագիր, լիցենզիա, պայմանագիր....ես հաշված րոպեներում ամեն ինչ կկազմակերպեմ: Միայն խնդրում եմ այնպես անենք որ այս խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի.... Այս պռոյեկտի իրականացումը շատ կարևոր է ինձ համար... հարգանքներով` Armdesant

Շնորհակալություն պատասխանի համար։ Կարծես թե մենք կարող ենք այդ պատկերները համարել ազատ։ Այդ դեպքում դրանք կբեռնենք Վիքիպահեստ (ինչը հնարավորություն կտա դրանք օգտագործել բոլոր մյուս վիքի-նախագծերում, օրինակ անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներում)։ Սակայն ես կարծում եմ մի քանի վերջնական ճշտումներ են պետք։ Կխնդրեմ պատասխանեք այս հարցերին էլ․
  • Ունե՞ք նշված լուսանկարիչների կոնտակտային տվյալները կամ կարո՞ղ եք օգնել գնտել դրանք։ Վերջնական ճշտման համար, կարծում եմ լավ կլինի կապվել նրանց հետ և համոզվել, որ նրանք տեղյակ են, որ իրենց աշխատանքները հրապարակվել են ազատ արտոնագրի ներքո (սա կարևոր է, քանի որ եթե մի օր Վիքիպահեստում խնդիր ծագի, մենք կկարողանանք կապվել լուսանկարիչների հետ նրանցից խնդրել գրավոր հաստատում)։
  • Ասացիք ունեք 1.781 պատկեր․ ի՞նչ ծավալ ունի այդ ամենը միասին վերցված (սա արդեն հարցնում եմ բոտով բեռնելու հարցի առնչությամբ):
  • Ի՞նչ սկզբունքով են անվանված ֆայլերը (թվա՞յին, տառաթվա՞յին, թե՞ նկարագրողական անվանում):
  • Ունե՞ք ֆայլերի ցանկը (ասենք Էքսել աղյուսակի մեջ), եթե այո հավելյալ տեղեկություններ կողքին կա՞ն։
Խնդրում եմ նկատի առեք, որ եթե մենք բոտով բեռնենք ֆայլերը, մեզ պետք կլինի երկու բան․ (ա) ֆայլերի անվանումը լինի նկարագրողական և ոչ թե զուտ թվեր (ասենք սրանք լավ են՝ Lachin_1992_sept.png, Լաչին_1992_սեպտ․png, սա չի լինի՝ GPFD0002121.png), (բ) մեզ պետք կլինի պատկերների ցանկը աղյուսկի տեսքով, որտեղ ֆայլի անվանումից բացի անհրաժեշտ կլինեն մի քանի տվյալներ ևս (պատկերի մակագրություն, թվական, լուսանկարիչ, կատեգորիա)։ --vacio 19:53, 14 Փետրվարի 2013 (UTC)

Որպեսզի 2 անգամ չգրեմ, վաղը կպատասխանեմ բոլոր հարցերին: Ինձ մեկ օր ժամանակ տվեք, վաղը այս ժամին կունենաք անհրաժեշտ բոլոր տվյալները... հարգանքներով` Armdesant

Ես չեմ շտապում։ Պատասխանեք, երբ ժամանակ գտնեք (: --vacio 21:45, 14 Փետրվարի 2013 (UTC)
Ուրեմն այսպես... vacio ջան...

1.Խոսեցի ՀՀՀ-ի տնօրենի հետ լուսանկարիչների հետ կապված: Նա ասաց որ այդ լուսանկարիչները իրենց մոտ աշխատել են վարձակալական հիմունքներով: Այսինքն այդ աշխատանքը կատարել են ՀՀՀ-ի պատվերի դիմաց: Ըստ վերջինիս հեղինակային իրավունքները պատկանում է հենց ՀՀՀ-ին: Որովհետև ոչ թե իրենք վերցրել ու օգտագործել են լուսանկարիչների նկարները, այլ հանձնարարել են նկարել այս կամ այն մարդուն կամ առարկան կամ քարտեզը և այլն: Տեղեկացրեց նաև, որ հստակ տեղեկատվություն, թե որ նկարը որ լուսանկարչի գործն է, որևէ մեկը չի կարող ասել <<Խմբային աշխատանք էր, որևէ այլ ինֆորմացիա չի պահպանվել>>- ասաց պրն Այվազյանը: Իսկ իմ հարցին, թե հնարավոր է անհրաժեշտության դեպքում կապ հաստատել այդ լուսանկարիչների հետ նա պատասխանեց` <<Տեսականորեն հնարավոր է>>: Վերջում երբ դուրս էի գալիս տնօրենը հավելեց,<<Ես հավաստիացնում եմ, հեղինակային իրավունքների որևէ խնդիր չի լինի, հանգիստ օգտագործեք>>:

2. Այո, 1781 հատ նկար է: Ընդհանուր ծավալը կազմում է 1.88 գեգաբայթ, կարող եմ ուղարկել մաիլով, կամ արտաքին կրիչով.. ոնց ձեզ հարմար կլինի

3. Ֆայլերի ցանկը չունեմ, սակայն դրա կարիք չկա, որովհետև բոլոր ֆայլերի վերցված են նույն աղբյուրց, նույն կազմակերպությունից.. մի խոսքով ամեն ինչ նույնն է, մեկ օրինակից պետք է գրել և տարածել բոլորի վրա:

4.Ֆայլերի անվանումների հետ էլ է ամեն ինչ կարգին, անվանումը արտացոլում ե նկարի բովանդակությունը... Հուսով եմ սրանով կավարտվի այս դադարը, ու ի վերջո կկարողանանք վերսկսել աշխատանքները: Հարգանքներով` Armdesant

Հարգելի Արմդեսանտ, կներես շատ զբաղված էի այս երկու շաբաթը։ Այս երկու օրը անպայման կարձագանքեմ։ Կրկին՝ կներես։ --vacio 21:15, 7 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարգելի Արմդեսանտ, կրկին ներողություն ուշ պատասխանելու համար։ Եթե ընդամենը 1,88 գիգաբայթ է, կարո՞ղ եք փոխանցել էլեկտրոնային եղանակով (մեյլով կարծում եմ չի լինի, պետք է օգտվել dropbox կամ նման ծառայությունից)։ Եթե էլեկտրոնային եղանակով չստացվի, կարելի է հանդիպել և կրիչով փոխանցել (ես ամեն օր լինում եմ Երևանի կենտրոնում)։ Երբ ֆայլերը ինձ մոտ լինեն, արդեն կարելի է բեռնման աշխատանքին անցնել։ --vacio 12:57, 17 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարգելի Արմտեսանտ, չարձագանքեցիք։ Ի՞նչ ենք անում պատկերների հարցը։ --vacio 15:58, 12 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Հարգելի vacio, վերջին ժամանակներս խիստ զբաղվածության պատճառով չկարողացա զբաղվել այդ հարցով, սակայն բարեբախտաբար հիմա մի քիչ թեթևացել եմ: Խնդրում եմ bejanyan-hayk@mail.ru էլեկտրոնային փոստին ուղարկիր քո կոնտակտային տվյալները, ես կզանգահարեմ, պայմանավորվենք ինչպես ենք կազմակերպում ամենը: Հարգանքներով Delta033
Հարգելի vacio, նորից Ձեզ դիմում եմ ՂԱՊ հանրագիտարանի նկարները բոտով բեռնելու համար, հուսով եմ այս անգամ կկարողանանք գործը ավարտին հասցնել, սպասում եմ Փեր արձագանքին, ցանկալի է գրեք էլեկտրոնային հասցեին bejanyan-hayk@mail.ru: Հարգանքներով Delta033

Հովիկ Կռնչոյան[խմբագրել կոդը]

հարգելի Armdesant, նախ շնորհակալություն Ձեր ներդրումների համար, ու հետո մի փոքր բան, Հովիկ Կռնչոյան հոդվածը կիսատ է գրված, ինքս չունեմ Ձեր նշած աղբյուրը, թե չէ սիրով կլրացնեի բաց թողածը, խնդրում եմ լրացրեք պակասող տվյալները որպեսզի այն դառնա ամբողջական, ես ինչպես այդ, այնպես էլ Ձեր կողմից ստեղծված հոդվածներում կատարել եմ թեթևակի խմբագրումներ, այն Վիքիպեդիայի ոճին ավելի հարմարեցնելու համար: Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 11:20, 4 Մարտի 2013 (UTC):[reply]

Աղետային շքանշան
Աղետ հոդվածը ստեղծելու համար:Արման Մուսիկյան (քննարկում) 16:36, 31 Մայիսի 2013 (UTC)[reply]

Ջնջվել է պատկեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Armdesant։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Տվյալներ լրացված չէին, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 09:40, 15 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել «Սարգիս_Վիրաբյան» էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Armdesant, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Սարգիս_Վիրաբյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ անաղբյուր, ոչ նշանակալի անձ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--A.arpi.a (քննարկում) 19:57, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]